https://arm.sputniknews.ru/20230218/turqiajum-prkararnery-vostikanutjann-en-pvokhancel-platakneri-tak-gtats-2-mln-dvolary-55537777.html
Թուրքիայում փրկարարները փլատակներում 2 մլն դոլար են գտել ու փոխանցել ոստիկանությանը
Թուրքիայում փրկարարները փլատակներում 2 մլն դոլար են գտել ու փոխանցել ոստիկանությանը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ փրկարարներն էին Թուրքիայում բնակելի տան փլատակներում 150 հազար դոլար գտել։ 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T14:10+0400
2023-02-18T14:10+0400
2023-02-18T14:15+0400
թուրքիա
երկրաշարժ
տղամարդ
փող
դոլար
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54889182_0:160:3072:1888_1920x0_80_0_0_7e4bbd2a73d86e60f64720ec35cf523f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Ղազիանթեփ քաղաքում փրկարարները տան փլատակների տակ շուրջ 2 մլն դոլար են հայտնաբերել և փոխանցել դրանք ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։Փրկարարները տեսել են գումարը, երբ Ayşe-Mehmet Polat բնակելի համալիրի փլատակների տակից տղամարդու են դուրս բերել։Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ–ը հայտնել էր, որ ՌԴ փրկարարները Թուրքիայում բնակելի տան փլատակներում 150 հազար դոլար են հայտնաբերել և փոխանցել տեղի ոստիկանությանը։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 հազարի։Երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54889182_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f8704760cc9bc573418338347295f9f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, տղամարդ, փող, դոլար, գումար
թուրքիա, երկրաշարժ, տղամարդ, փող, դոլար, գումար
Թուրքիայում փրկարարները փլատակներում 2 մլն դոլար են գտել ու փոխանցել ոստիկանությանը
14:10 18.02.2023 (Թարմացված է: 14:15 18.02.2023) Ավելի վաղ ՌԴ փրկարարներն էին Թուրքիայում բնակելի տան փլատակներում 150 հազար դոլար գտել։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Ղազիանթեփ քաղաքում փրկարարները տան փլատակների տակ շուրջ 2 մլն դոլար են հայտնաբերել և փոխանցել դրանք ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է
Anadolu գործակալությունը։
Փրկարարները տեսել են գումարը, երբ Ayşe-Mehmet Polat բնակելի համալիրի փլատակների տակից տղամարդու են դուրս բերել։
«Տղամարդու կողքին ընդհանուր 2 մլն դոլար է եղել, փրկարարները գումարը փոխանցել են հատուկջոկատայիններին։ Մեր տղաները նախևառաջ կյանքեր են փրկում, բայց և թանկարժեք իրերը նույնպես ոստիկանությանն են փոխանցում, սա միակ դեպքը չէ»,–գործակալության հետ զրույցում հայտարարել է Ղազիանթեփի հրշեջ ծառայության ղեկավար Ջագեր Յըլմազը։
Ավելի վաղ
Ռուսաստանի ԱԻՆ–ը հայտնել էր, որ ՌԴ փրկարարները Թուրքիայում բնակելի տան փլատակներում 150 հազար դոլար են հայտնաբերել և փոխանցել տեղի ոստիկանությանը։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 հազարի։
Երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։