https://arm.sputniknews.ru/20230218/pashinjany-mjunkhenum-handipel-e-enb-nakhagahi-ev-nato-i-nakhkin-glkhavvor-qartughari-het-55548487.html
Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԵՆԲ նախագահի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԵՆԲ նախագահի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T18:32+0400
2023-02-18T18:32+0400
2023-02-18T18:40+0400
նիկոլ փաշինյան
հանդիպում
նատօ
եվրոպական ներդրումային բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55548139_0:0:1300:731_1920x0_80_0_0_7b7b49b78b5b123f72863d1ede1215f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության ու տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերի մասին քննարկում է ունեցել ԵՆԲ նախագահ Վերներ Հոյերի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկելունոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ Նա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ խոսել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության կարևորության մասին։Նիկոլ Փաշինյանը Մյունխենում արդեն հանդիպել է նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55548139_75:0:1230:866_1920x0_80_0_0_6d39af958ea9a127e73a0bbafe4a013b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հանդիպում, նատօ, եվրոպական ներդրումային բանկ
նիկոլ փաշինյան, հանդիպում, նատօ, եվրոպական ներդրումային բանկ
Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԵՆԲ նախագահի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ
18:32 18.02.2023 (Թարմացված է: 18:40 18.02.2023) ՀՀ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության ու տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերի մասին քննարկում է ունեցել ԵՆԲ նախագահ Վերներ Հոյերի հետ: Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ դրանք ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը:
Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկելունոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Հիշեցնենք`
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա
ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր
քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը
հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ Նա Լատվիայի նախագահ
Էգիլս Լևիցի հետ խոսել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության կարևորության մասին։
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում արդեն հանդիպել է նաև Խորվաթիայի վարչապետ
Անդրեյ Պլենկովիչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ
Լուիս Բոնոյի հետ։
Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև
եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։