https://arm.sputniknews.ru/20230218/irany-ksharunaki-ir-khaghagh-mijukajin-tsragiry-ev-hamagvortsakcutjuny-magate-i-het-irani-agn-55537024.html
Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ. Իրանի ԱԳՆ
Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Նասեր Քանանին այս հայտարարությունն արել է ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության: 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T13:41+0400
2023-02-18T13:41+0400
2023-02-18T13:44+0400
նասեր քանանի
միջուկային պայմանագիր
միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն
ամն սենատ
պարսից ծոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47555958_0:84:1600:984_1920x0_80_0_0_c936296d6c65519395d8d8425beba0e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի-Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ չնայած առկա քաղաքական ճնշումներին, Իրանը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը և կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այս մասին գրում է իրանական mehrnews.com–ը։Քանանին այս հայտարարությունը արել է ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության:Քանանին չի ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնչեցրած մեղադրանքները` անվանելով դրանք հաճախակի կրկնվող և հոգնեցուցիչ:Իրանցի պաշտոնյան կարծում է, որ նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում սերմանելու` ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը:Նասեր Քանանին ներկայացրել է տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ապակառուցողական քաղաքականության բազմաթիվ օրինակներ, որոնք խաթարել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։Նշենք, որ փետրվարի սկզբին ՄԱԳԱՏԷ-ն հանդես էր եկել քննադատությամբ ՝ հայտարարելով, որ երկրի իշխանություններն առանց ծանուցման կարգավորել են ուրանի հարստացման տեխնոլոգիան մինչև 60 տոկոս: Դրանից հետո Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Իսլամեն հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում սխալներ կան, ինչի կապակցությամբ Իրանը կազմակերպությանը ներկայացրել է իր պարզաբանումները:
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47555958_89:0:1512:1067_1920x0_80_0_0_34e8aa238dfe5ba92e977eed86951150.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նասեր քանանի, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, ամն սենատ, պարսից ծոց
նասեր քանանի, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, ամն սենատ, պարսից ծոց
Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ. Իրանի ԱԳՆ
13:41 18.02.2023 (Թարմացված է: 13:44 18.02.2023) Նասեր Քանանին այս հայտարարությունն արել է ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի-Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ չնայած առկա քաղաքական ճնշումներին, Իրանը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը և կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այս մասին գրում է իրանական
mehrnews.com–ը։
Քանանին այս հայտարարությունը արել է ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության:
«Այսպես կոչված «Իրանի հարցով աշխատանքային խմբի» նիստի ժամանակ բացահայտ հակաիրանական հայտարարությունն է արվել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պաշտոնատար անձանց կողմից։ Նրանք Իրանին մեղադրել են ապակայունացնող քաղաքականություն վարելու, ահաբեկչությանն աջակցելու և ամբողջ աշխարհում միջուկային զենք տարածելու մեջ»,– գրված է կայքում։
Քանանին չի ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնչեցրած մեղադրանքները` անվանելով դրանք հաճախակի կրկնվող և հոգնեցուցիչ:
Իրանցի պաշտոնյան կարծում է, որ նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում սերմանելու` ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը:
Նասեր Քանանին ներկայացրել է տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ապակառուցողական քաղաքականության բազմաթիվ օրինակներ, որոնք խաթարել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։
Նշենք, որ փետրվարի սկզբին ՄԱԳԱՏԷ-ն հանդես էր եկել քննադատությամբ ՝ հայտարարելով, որ երկրի իշխանություններն առանց ծանուցման կարգավորել են ուրանի հարստացման տեխնոլոգիան մինչև 60 տոկոս: Դրանից հետո
Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Իսլամեն հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում սխալներ կան, ինչի կապակցությամբ Իրանը կազմակերպությանը ներկայացրել է իր պարզաբանումները: