https://arm.sputniknews.ru/20230218/hro-hatuk-nshanakutjan-stvorabazhanman-zintsarajvoghnery-hhum-usumnavarzhanq-en-anckacrel-55547697.html
ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել
ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել
Sputnik Արմենիա
Զինծառայողները շրջապատել են պայմանական հակառակորդի հենակետն ու «ոչնչացրել» կենդանի ուժը։ 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T17:59+0400
2023-02-18T17:59+0400
2023-02-18T18:17+0400
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
վարժանք
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55546291_0:41:550:350_1920x0_80_0_0_5c003e3c4ce6e65a2403930e2bab7a1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում ուսումնավարժանք են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Ուսումնավարժանքի շրջանակներում նրանք կատարել են տեղանքի հետախուզություն և հատուկ պատրաստության պարապմունքների ժամանակ ոչնչացրել պայմանական հակառակորդի հենակետը։Նախապես նշված երթուղով հատուկ նշանակության ստորաբաժանումը երթ է իրականացրել ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:Զրահամեքենաների ծածկույթի տակ նրանք շրջապատել են պայմանական հակառակորդի հենակետն ու ոչնչացրել կենդանի ուժը «Կալաշնիկով ԱԿ-12» ինքնաձիգի, «Կալաշնիկով ПК» գնդացրի ու դիպուկահար հրացանների միջոցով։Հատուկջոկատայինները նաև ամրապնդել են վտանգավոր առարկաների հայտնաբերման, ականազերծման հատուկ միջոցների կիրառման և հետախուզության, կապի և դիտարկման օպտիկաէլեկտրոնային միջոցների օգտագործման հմտությունները:Հայաստանի երկնքում ՀՌՕ ՄիԳ-29-երի անձնակազմերը բարդ պիլոտաժի տարրեր են մշակելՊարապմունքների հաջորդ փուլում ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրացնեն հրաձգության և խոչընդոտների հաղթահարման վարժանքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55546291_15:0:535:390_1920x0_80_0_0_d73017fa873d5650db1106e6474ae126.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել
17:59 18.02.2023 (Թարմացված է: 18:17 18.02.2023) Զինծառայողները շրջապատել են պայմանական հակառակորդի հենակետն ու «ոչնչացրել» կենդանի ուժը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում ուսումնավարժանք են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ուսումնավարժանքի շրջանակներում նրանք կատարել են տեղանքի հետախուզություն և հատուկ պատրաստության պարապմունքների ժամանակ ոչնչացրել պայմանական հակառակորդի հենակետը։
Նախապես նշված երթուղով հատուկ նշանակության ստորաբաժանումը երթ է իրականացրել ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ` հատուկ ջոկատայիններն իրականացրել են պայմանական հակառակորդի դիրքերի, կենդանի ուժի և սպառազինության լուսանկարներ և վիդոներ։ Ի դեպ, տեղանքի հետախուզումն իրականացվել է բարձրլեռնային հատվածներում` ուժեղ քամու պայմաններում, ինչը բարդացրել է սարքերի կառավարումն ու վայրէջքը։
Զրահամեքենաների ծածկույթի տակ նրանք շրջապատել են պայմանական հակառակորդի հենակետն ու ոչնչացրել կենդանի ուժը «Կալաշնիկով ԱԿ-12» ինքնաձիգի, «Կալաշնիկով ПК» գնդացրի ու դիպուկահար հրացանների միջոցով։
Հատուկջոկատայինները նաև ամրապնդել են վտանգավոր առարկաների հայտնաբերման, ականազերծման հատուկ միջոցների կիրառման և հետախուզության, կապի և դիտարկման օպտիկաէլեկտրոնային միջոցների օգտագործման հմտությունները:
Պարապմունքների հաջորդ փուլում ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրացնեն հրաձգության և խոչընդոտների հաղթահարման վարժանքներ։