https://arm.sputniknews.ru/20230218/henrikh-mkhitarjany-khvostacel-e-ergel-ete-intery-darna-italiaji-chempivon-55533060.html
Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել, եթե «Ինտերը» դառնա Իտալիայի չեմպիոն
Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել, եթե «Ինտերը» դառնա Իտալիայի չեմպիոն
Sputnik Արմենիա
Չնայած Միլանի «Ինտերը» այս պահին 18 միավորի տարբերությամբ 2–րդ հորիզոնականում է, հայ ֆուտբոլիստը նշել է, որ ամեն ինչ հնարավոր է։ 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T10:46+0400
2023-02-18T10:46+0400
2023-02-18T10:49+0400
«ինտեր» ֆուտբոլային ակումբ
հենրիխ մխիթարյան
երգ
հաղթանակ
չեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44903974_0:0:1200:676_1920x0_80_0_0_a985987c1f714125f20bcbdb5754b593.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերգի Ալ Բանոյի երգը, եթե իր թիմն այս մրցաշրջանում նվաճի Ա Սերիայի տիտղոսը։ Այս մասին գրում է DAZN-ը։Խոսելով իր թիմի հաղթանակի հնարավորությունների մասին` նա ասել է, որ ամեն ինչ հնարավոր է, հատկապես, որ թիմը դեռ 17 հանդիպում ունի անցկացնելու։«Մենք կփորձենք կրճատել միավորների տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք «Միլանին», արդեն իսկ սենսացիա էր»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։Պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը. Հենրիխ ՄխիթարյանՆշենք, որ «Ինտերն» այս մրցաշրջանում 22 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է` 44 միավորով։ Մրցաշարի առաջին հորիզոնականում «Նապոլին» է` 62 միավորով։Այսօր «Ինտերը» ուժերը կչափի «Ուդինեզեի» հետ։Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44903974_0:0:1200:900_1920x0_80_0_0_099e20d0e3b2cdcc666ae5ce7c36b9dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, երգ, հաղթանակ, չեմպիոն
«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, երգ, հաղթանակ, չեմպիոն
Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել, եթե «Ինտերը» դառնա Իտալիայի չեմպիոն
10:46 18.02.2023 (Թարմացված է: 10:49 18.02.2023) Չնայած Միլանի «Ինտերը» այս պահին 18 միավորի տարբերությամբ 2–րդ հորիզոնականում է, հայ ֆուտբոլիստը նշել է, որ ամեն ինչ հնարավոր է։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերգի Ալ Բանոյի երգը, եթե իր թիմն այս մրցաշրջանում նվաճի Ա Սերիայի տիտղոսը։ Այս մասին գրում է
DAZN-ը։
«Իմ երազանքն է «Ինտերի» համար չեմպիոնի 20-րդ տիտղոսը նվաճելը: Եթե դա տեղի ունենա, ես իմ խոստումը կկատարեմ»,– ասել է նա։
Խոսելով իր թիմի հաղթանակի հնարավորությունների մասին` նա ասել է, որ ամեն ինչ հնարավոր է, հատկապես, որ թիմը դեռ 17 հանդիպում ունի անցկացնելու։
«Մենք կփորձենք կրճատել միավորների տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք «Միլանին», արդեն իսկ սենսացիա էր»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Նշենք, որ «Ինտերն» այս մրցաշրջանում 22 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է` 44 միավորով։ Մրցաշարի առաջին հորիզոնականում «Նապոլին» է` 62 միավորով։
Այսօր «Ինտերը» ուժերը կչափի «Ուդինեզեի» հետ։