https://arm.sputniknews.ru/20230218/argentinjan-futbvolajin-akumby-hajkakan-ajbubenvov-shapikner-e-nerkajacrel-55553618.html
Արգենտինյան ֆուտբոլային ակումբը հայկական այբուբենով շապիկներ է ներկայացրել
Արգենտինյան ֆուտբոլային ակումբը հայկական այբուբենով շապիկներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Ֆուտբոլիստներն ուզում են տարվա ընթացքում հայկական դպրոցներում հանդիպումներ անցկացնել համայնքի հետ կապերն ամրապնդելու համար։ 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T20:18+0400
2023-02-18T20:18+0400
2023-02-18T20:20+0400
մարզաշապիկ
արգենտինա
ֆուտբոլ
այբուբեն
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55551780_0:77:1440:887_1920x0_80_0_0_a6aae544137f38025a487c21993f7c08.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արգենտինայի Deportivo Armenio հայկական ֆուտբոլային ակումբը նոր մարզաշապիկներ է ներկայացրել հայկական այբուբենով։ Այս մասին հայտնում է Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia պարբերականը։Մարզաշապիկների շնորհանդեսին ընդառաջ` թիմը Արգենտինայի հայ համայնքի և հայոց լեզվի ուսուցիչների մասին տեսանյութ էր թողարկել։Ակումբի նախագահ Մարսելո Փափազյանն ասել է, որ ֆուտբոլիստներն ուզում են տարվա ընթացքում հայկական դպրոցներում հանդիպումներ անցկացնել համայնքի հետ կապերն ամրապնդելու համար։Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել, եթե «Ինտերը» դառնա Իտալիայի չեմպիոնՆա հավելել է, որ, բացի այդ, շատ կարևոր է, որ նոր մարզաշապիկները կկարողանան տեսնել հազարավոր հեռուստադիտողներ, ինչը հայկական մշակույթը ավելի ճանաչելի կդարձնի ոչ միայն արգենտինահայերի շրջանում։Հիշեցնենք, որ թիմը հանդես է գալիս Արգենտինայի առաջնության երրորդ` տարածաշրջանային լիգայում։
արգենտինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55551780_0:0:1440:1080_1920x0_80_0_0_8dab3559f27cf42b04f42e9e3f39ed1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարզաշապիկ, արգենտինա, ֆուտբոլ, այբուբեն, հայ
մարզաշապիկ, արգենտինա, ֆուտբոլ, այբուբեն, հայ
Արգենտինյան ֆուտբոլային ակումբը հայկական այբուբենով շապիկներ է ներկայացրել
20:18 18.02.2023 (Թարմացված է: 20:20 18.02.2023) Ֆուտբոլիստներն ուզում են տարվա ընթացքում հայկական դպրոցներում հանդիպումներ անցկացնել համայնքի հետ կապերն ամրապնդելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արգենտինայի Deportivo Armenio հայկական ֆուտբոլային ակումբը նոր մարզաշապիկներ է ներկայացրել հայկական այբուբենով։ Այս մասին հայտնում է Արգենտինայի հայ համայնքի
Diario Armenia պարբերականը։
Մարզաշապիկների շնորհանդեսին ընդառաջ` թիմը Արգենտինայի հայ համայնքի և հայոց լեզվի ուսուցիչների մասին տեսանյութ էր թողարկել։
Ակումբի նախագահ Մարսելո Փափազյանն ասել է, որ ֆուտբոլիստներն ուզում են տարվա ընթացքում հայկական դպրոցներում հանդիպումներ անցկացնել համայնքի հետ կապերն ամրապնդելու համար։
Նա հավելել է, որ, բացի այդ, շատ կարևոր է, որ նոր մարզաշապիկները կկարողանան տեսնել հազարավոր հեռուստադիտողներ, ինչը հայկական մշակույթը ավելի ճանաչելի կդարձնի ոչ միայն արգենտինահայերի շրջանում։
«Մեր թիմն աշխարհում առաջինը կլինի, որի մարզահագուստի վրա պատկերված կլինի հայոց այբուբենի նման արվեստի գործ», – հայտարարել է Փափազյանը։
Հիշեցնենք, որ թիմը հանդես է գալիս Արգենտինայի առաջնության երրորդ` տարածաշրջանային լիգայում։