https://arm.sputniknews.ru/20230217/turqiajum-erkrasharzhic-hetvo-talanvov-zbaghvelu-kaskatsanqvov-shurj-150-mard-e-dzerbakalvel-55504106.html
Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով շուրջ 150 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով շուրջ 150 մարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կոշտ պայքար են մղելու աղետի գոտում կողոպուտ և ավազակություն կատարողների դեմ։ 17.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-17T16:58+0400
2023-02-17T16:58+0400
2023-02-17T17:03+0400
թուրքիա
երկրաշարժ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2215/94/22159455_0:151:1600:1051_1920x0_80_0_0_0f06d111e80ca9cb48ddae6bca6b1cfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած վայրերում թալանով զբաղվելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է «Haberturk»-ը՝ հղում անելով արդարադատության նախարարությանը։Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կոշտ պայքար են մղելու աղետի գոտում թալանով զբաղվողների դեմ։Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են հիմնականում Ղահրամանմարաշ, Մալաթիա, Օսմանիե նահանգներում։Աղետի գոտում գողության, թալանի, խարդախության դեպքերի քննության ընթացքում ձերբակալվել է 152 մարդ, որից 83-ը կալանավորել է։Կասկածյալների ընդհանուր թիվը 309 է։ Տասնյակ մարդիկ հետախուզվում են։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2215/94/22159455_0:0:1600:1200_1920x0_80_0_0_421dd2f3406d1a5e8445eec4a8cb0ccd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, ձերբակալություն
թուրքիա, երկրաշարժ, ձերբակալություն
Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով շուրջ 150 մարդ է ձերբակալվել
16:58 17.02.2023 (Թարմացված է: 17:03 17.02.2023) Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կոշտ պայքար են մղելու աղետի գոտում կողոպուտ և ավազակություն կատարողների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած վայրերում թալանով զբաղվելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է
«Haberturk»-ը՝ հղում անելով արդարադատության նախարարությանը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կոշտ պայքար են մղելու աղետի գոտում թալանով զբաղվողների դեմ։
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են հիմնականում Ղահրամանմարաշ, Մալաթիա, Օսմանիե նահանգներում։
Աղետի գոտում գողության, թալանի, խարդախության դեպքերի քննության ընթացքում ձերբակալվել է 152 մարդ, որից 83-ը կալանավորել է։
Կասկածյալների ընդհանուր թիվը 309 է։ Տասնյակ մարդիկ հետախուզվում են։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի: