Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
21:14 17.02.2023 (Թարմացված է: 21:15 17.02.2023)
© SputnikՍիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
© Sputnik
Բաժանորդագրվել
Սիրիայում վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ էին ընթանում հին շուկաների վերականգնման ուղղությամբ։ Տեղի բնակիչները հույս ունեն, որ իշխանությունները օպերատիվ կերպով կվերացնեն երկրաշարժի հասցրած վնասը։ Sputnik-ը զրուցել է նրանց հետ, ովքեր անհանգստացած են հին սիրիական շուկաների ճակատագրի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպ քաղաքի հնագույն շուկաներին, որոնք քաղաքի առանցքային զբոսաշրջային վայրերից են համարվում։ Հին պատերին ճաքեր են հայտնվել, վերականգնման համար, այդ թվում` պատմական ժառանգության, կպահանջվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնությունը:
Հալեպի շուկաները ազգային մշակույթի օբյեկտներ են, դրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Վեց տարի առաջ իշխանությունները վերականգնողական աշխատանքներ էին սկսել, գործընթացին միացել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները։ Վերջին երկու տարվա ընթացքում Հալեպի Հին քաղաքի վարչությունը, Սիրիայի զարգացման հիմնադրամը, Հնությունների և թանգարանների գլխավոր վարչությունը և «Աղա Խանի մշակութային հիմնադրամը» վերականգնել էին մի շարք հին` Խան ալ Հարիր, Ալ Հուբալ, Ալ Ահմադիա, Պիստակի թաղամաս և Աս Սաքթիա շուկաները։
Սակայն ավերիչ երկրաշարժի հետևանքով շուկաները տեղ-տեղ մասշտաբային, տեղ-տեղ ոչ այնքան վնասներ են ստացել և նոր վերականգնման կարիք ունեն։
Տուժածների թվում է Հալեպի Ալ Ահմադիա հնագույն շուկան։ Շուկայի վաճառական Մուհամմադ Շեյխ Ալ Աշիրը Sputnik-ին պատմել է, որ վերականգնողական աշխատանքները մի քանի ամիս առաջ էին ավարտվել։ Սակայն բնական տարերքը նոր վնաս է հասցրել։ Նա լրագրողներին կոչ է արել զգույշ լինել, քանի որ պատը ցանկացած պահի կարող է փլվել։

Ալ Ահմադիայի պատերի մեջ մի շարք վտանգավոր ճաքեր են հայտնաբերվել, ավերվել են մի քանի հին կրպակներ, տուժել են շուկայի միջնադարյան բաղնիքները` «հնագիտական լոգարանը»։ Ներկայում առաջնահերթ վերականգնման հույս չկա. Սիրիայում բոլոր ուժերն այս պահին ուղղվել են որոնողափրկարարական գործողություններին և տների վերականգնմանը։
© SputnikՍիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
© Sputnik
Սակայն վաճառականներին դա չի կանգնեցնում, նրանք վերադառնում են վնասված շուկա. ստուգում են, թե որքան են վնասվել կրպակները, հնարավոր կլինի՞ արդյոք այստեղ անվտանգ աշխատել մոտ ապագայում։
Մեկ այլ զրուցակից` շուկայի վաճառական, իրավիճակը բարդ է անվանել։
Մեկ այլ զրուցակից` շուկայի վաճառական, իրավիճակը բարդ է անվանել։
«Որոշ հատվածներում վնասվածքներ գրեթե չկան, իսկ որոշ հատվածներում գրեթե ամեն ինչ փլուզվել է։ Ամենից շատ տուժել է շուկայի այն հատվածը, որը հարում է Աքաբա քաղաքային թաղամասին»,-պատմել է առևտրականներից մեկը։
© SputnikՍիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
© Sputnik
Խան ալ-Հարիր շուկան մի փոքր ավելի լավ վիճակում է: Դրա վերականգնումը ևս մի քանի ամիս առաջ էր ավարտվել։ Շուկայի աշխատակիցները կարծում են, որ դրա շնորհիվ են այս շուկայի պատերը դիմացել երկրաշարժին։ Սակայն այստեղ էլ վնասվածքներ կան. շատ տեղերում քանդվել են առաստաղները, ճաքեր կան։
«Ալ Մաջիայի կողմից փլատակները մեծ են. հիմնականում այն պատճառով, որ այդ թաղամասն ավելի բարձր է, քան շուկան։ Եվ շենքերի բեկորները, աղբը, ավազն ու հողը երկրաշարժի ժամանակ պարզապես քշվել են ներքև` դեպի շուկա, տուժել են որոշ կրպակներ և պատի մի հատվածը»,-պատմել է շուկայի աշխատակիցներից մեկը։
© SputnikՍիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հալեպի հնագույն շուկաներին
© Sputnik
Նա իշխանություններին կոչ է արել արագացնել այդ բեկորների հեռացումը, որպեսզի կրպակների տերերին օգնեն շուտ վերադառնալ իրենց աշխատանքին։
Ալ Մաջդիա շուկան, որտեղ հիմնականում քաղցրավենիք և գործվածքներ են վաճառում, նույնպես շատ չի տուժել երկրաշարժից. մասնագետները կարծում են, որ այն վերականգնելը դժվար չէ: Շուկան մարդաշատ էր, այստեղ մի ամբողջ շարք կարի արհեստանոցներ էին աշխատում։

Առավել տուժածների թվում է նաև Հալեպի ամենահին շուկաներից մեկը` Կեսարիան։ Այն հարում է քաղաքի հին հատվածին։ Այստեղ հստակ երևում են երկրաշարժի հետևանքները։ Իշխանությունները ծրագրել էին վերականգնել թե թաղամասը, թե հարակից մզկիթը, բայց չհասցրեցին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում ցնցումների զոհերի թիվն անցել է 8500-ը։