00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մյունխեն-2023. տեսական դատողությունները ոչ միշտ են համապատասխանում գործնական արդյունքներին

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ավելի քան վեց տասնամյակ է, ինչ տարբեր երկրների ղեկավարներն ամեն տարի Մյունխենում քննարկում են անվտանգության խնդիրները, բայց սկզբունքային վեճը այսպես կոչված իրատեսների և լիբերալների միջև շարունակվում է և ավելի ու ավելի հրատապ դառնում Հայաստանի համար։
Հենց մեր և Ադրբեջանի ներկա իշխանությունների ընտրած քաղաքականության հիման վրա փորձեմ բացատրել հարցի էությունը։ Միջազգային հարաբերություններում իրատեսներ են անվանում այն ղեկավարներին, որոնք համարում են, որ իշխանությունները պարզապես պարտավոր են ապահովել սեփական քաղաքացիների առավելագույն անվտանգությունն ու պետության ինքնիշխանությունը` ոչ մի դեպքում հույս չդնելով դրսի ուժերի վրա և ղեկավարվելով հայտնի կարգախոսով՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Այո՛, իմ մտքով էլ առաջին հերթին անցավ Ադրբեջանը։
Իսկ լիբերալները նրանք են, ովքեր գլխավորապես ապավինում են միջազգային պայմանավորվածություններին և համագործակցությանը այն պետությունների ու կառույցների հետ, որոնք զսպող մեխանիզմներ են ստեղծում՝ ապահովելով թույլերի պաշտպանությունը։ Համաձայնե՛ք` մերօրյա Հայաստանը այս մոտեցման ամենավառ օրինակն է, թեև կարելի է հիշել նաև բազմաթիվ եվրոպական երկրներ, մասնավորապես` Բալթյան հանրապետությունները, որոնք սեփական անվտանգությունն ապահովում են ոչ թե հզոր բանակի, այլ գերազանցապես ՆԱՏՕ-ի շնորհիվ։
Մյունխեն-2023. տեսական դատողությունները ոչ միշտ են համապատասխանում գործնական արդյունքներին
Տեսականորեն Հայաստանի դիրքորոշումը շատ խելամիտ է թվում, ու նաև պարզ է դառնում, թե ինչու են մեր հարազատ իշխանությունները անընդհատ խոսում «ժողովրդավարության բաստիոնի» և «դեմոկրատիայի աննախադեպ ծաղկման» մասին։ Չէ՞ որ եթե ես դեմոկրատ եմ, բնականաբար ավելի հեշտ լեզու կգտնեմ ժողովրդավարների ընտանիքի այլ անդամների հետ, այնինչ ավտորիտար ռեժիմները միշտ նախընտրում են ընկերություն անել իրենց պես ավտորիտար հակումներ ունեցող առաջնորդների ղեկավարած պետությունների հետ։ Այսինքն` եթե որևէ ավտորիտար պետություն փորձի ոտնձգության դիմել իմ՝ դեմոկրատիս դեմ, ողջ աշխարհի ժողովրդավարական համայնքը կկանգնի իմ թիկունքին և այնպիսի դաս կտա բռնակալին, որ նա այլևս երբեք չի համարձակվի ճնշում բանեցնել իմ նկատմամբ։
Կներե՛ք, բա ինչո՞ւ աշխարհի դեմոկրատական համայնքը որևէ, թեկուզ աննշան գործողություն չի ձեռնարկում ադրբեջանցիների նկատմամբ, որոնք ավելի քան երկու ամիս ինձ թույլ չեն տալիս գնալ և տեսնել, թե ինչ վիճակում են իմ հայրենակիցներն Արցախում։ Ինչո՞ւ են աշխարհի լիբերալները չտեսնելու տալիս, որ հարյուրավոր զինված ադրբեջանցիներ հանգիստ հիմնավորվել են իմ հայրենիքի ինքնիշխան տարածքում և ամրացնում են իրենց դիրքերը։ Ախր, եթե կես դարից ավելի պարբերաբար գումարվող Մյունխենյան համաժողովների մասնակիցները ի զորու լինեին պատասխանելու այս հարցերին, աշխարհը իրոք շատ ավելի ապահով ու անվտանգ կլիներ։
Ուզո՞ւմ եք գոյատևել միջուկային աղետից հետո. գնացեք Ավստրալիա, և վե՛րջ
Ուղղակի, ինչպես փաստում են բազմաթիվ փորձագետներ, վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն արմատապես փոխվել է, մինչդեռ Մյունխենում իշխող պատկերացումները մնացել են կարծրացած՝ միջազգային դերակատարները կամայականորեն բաժանվում են «սևերի» ու «սպիտակների», «յուրայինների» և «օտարների»։ Եվ այդ դասակարգումն էլ կատարվում է յուրօրինակ, շատ օրիգինալ սկզբունքով։ Օրինակ` արդյոք Ադրբեջանը յուրայի՞ն է։ Բա հո օտա՞ր չէ՝ անմիջապես շտապել է նեղ պահին օգնության ձեռք մեկնել գազի կարիք ունեցող եվրոպացի դեմոկրատների ընտանիքին։ Կոռուպցիա՞։ Իսկ ի՞նչ է՝ Եվրոպայում բոլորը մաս-մաքո՞ւր են. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Եվրախորհրդարանի փոխնախագահն է ձերբակալվել Կատարից ստացած կաշառքի մեղադրանքով։
Ու նաև ռազմական գործողությունների բնույթն է հիմնովին փոխվել։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ պետությունները միմյանց պատերազմ էին հայտարարում։ Հիմա շատ հանգիստ կարող ես հակամարտության կողմերից մեկին անսահման քանակությամբ ժամանակակից զենք, զինամթերք, հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր մատակարարել, նաև դրածոյիդ ապահովել փորձառու մասնագետներով ու հրամանատարներով, բայց բոլոր մեղադրանքներին անմեղ կեցվածքով արձագանքել ու պնդել՝ ես ռազմական գործողությունների հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեմ։ Թուրքիան այդպես չարե՞ց։
Ինչևէ, եթե նույնիսկ այս օրերին Բավարիայի մայրաքաղաքում տեղի չունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը, անվտանգության հարցերին նվիրված ամենահեղինակավոր հավաքին մասնակցելը բոլոր դեպքերում շատ օգտակար է մեր երկրի համար, որն անվտանգության լուրջ պրոբլեմ ունի։ Միայն թե չմոռանանք, որ տեսական դատողությունների և գործնական արդյունքի միջև կարող է խոր անդունդ լինել, ինչը հենց Մյունխենն է ապացուցել. 1938 թվականի Մյունխենը։ Այնտեղից վերադառնալով` Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենն ասաց հայրենակիցներին. «Ես ձեզ խաղաղություն եմ բերել մի ողջ սերնդի համար։ Գնացեք տուն և մի լավ քնեք»։ Թե ինչ եղավ դրանից հետո, գիտենք բոլորս։
Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն  - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Թուրքական այցի առայժմ միակ հետևանքը՝ թեժ ու անզիջում բանավեճ Հայաստանում
Ուզո՞ւմ ես պահպանել իշխանությունը՝ ընտրիր ամենահեշտ ճանապարհները
Լրահոս
0