https://arm.sputniknews.ru/20230217/italiajum-hh-despany-khvosel-e-arcakhi-mshakutajin-zharangutjan-pahpanman-karevvorutjan-masin-55501238.html
Իտալիայում ՀՀ դեսպանը խոսել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին
Իտալիայում ՀՀ դեսպանը խոսել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին
Sputnik Արմենիա
Դեսպանն ընդգծել է, որ խնդիրն արդիական է հատկապես հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի... 17.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-17T16:11+0400
2023-02-17T16:11+0400
2023-02-17T16:11+0400
իտալիա
հայաստան
արցախ
մշակույթ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
դեսպան
ծովինար համբարձումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55498725_0:91:1600:991_1920x0_80_0_0_f2e1a5d4a5c62446028e2078a328aada.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռավեննայում տեղի է ունեցել «Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովի բացումը, որի ժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը խոսել է Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին։ Տեղեկությունը հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։Համբարձումյանն ընդգծել է, թե որքան կարևոր և արժեքավոր է այն աշխատանքը, որ հայագետներն այժմ անում են կանխելու համար Ադրբեջանի փորձերը` պատմությունը, ինքնությունը և մշակույթը կեղծելու:Դեսպանն ընդգծել է, որ խնդիրն արդիական է հատկապես հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և գտնվում է ոչնչացման, յուրացման մշտական վտանգի տակ։«Նման քաղաքականությունը շատ վտանգավոր է, քանի որ նպատակ ունի արմատախիլ անել հայկական ինքնությունը և դրանով իսկ սահմանափակել արցախահայերի՝ այդ տարածքներում ապրելու իրավունքը»,–ասել է Համբարձումյանը։Նա անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը և շեշտել, որց դա ևս էթնիկ զտումների վերաբերյալ Արբեջանի քաղաքականության ապացույցն է։Հավելենք, որ համաժողովի բացման ժամանակ ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ այս ուսումնական տարվանից Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի անտիկ գիտությունների բաժանմունքում մշտական հիմունքներով դասավանդվելու է հայոց լեզու և մշակույթ։
իտալիա
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55498725_80:0:1521:1081_1920x0_80_0_0_aa0e77917f2aee2549c55f1aa60ffcf5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, հայաստան, արցախ, մշակույթ , լեռնային ղարաբաղ, ադրբեջան, դեսպան, ծովինար համբարձումյան
իտալիա, հայաստան, արցախ, մշակույթ , լեռնային ղարաբաղ, ադրբեջան, դեսպան, ծովինար համբարձումյան
Իտալիայում ՀՀ դեսպանը խոսել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին
Դեսպանն ընդգծել է, որ խնդիրն արդիական է հատկապես հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և գտնվում է ոչնչացման, յուրացման մշտական վտանգի տակ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռավեննայում տեղի է ունեցել «Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովի բացումը, որի ժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը խոսել է Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին։ Տեղեկությունը
հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Համբարձումյանն ընդգծել է, թե որքան կարևոր և արժեքավոր է այն աշխատանքը, որ հայագետներն այժմ անում են կանխելու համար Ադրբեջանի փորձերը` պատմությունը, ինքնությունը և մշակույթը կեղծելու:
«Մեր տարածաշրջանում սահմանները հաճախակի են փոխվել, և հայերը մի քանի անգամ ստիպված են եղել լքել իրենց պատմական հողերը։ Ցավոք, մենք ունենք հարևաններ, որոնք կառուցել և կերտում են իրենց ազգային ինքնությունը պատմական փաստերի յուրացման և կեղծման հիման վրա»,–նշել է նա։
Դեսպանն ընդգծել է, որ խնդիրն արդիական է հատկապես հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և գտնվում է ոչնչացման, յուրացման մշտական վտանգի տակ։
«Նման քաղաքականությունը շատ վտանգավոր է, քանի որ նպատակ ունի արմատախիլ անել հայկական ինքնությունը և դրանով իսկ սահմանափակել արցախահայերի՝ այդ տարածքներում ապրելու իրավունքը»,–ասել է Համբարձումյանը։
Նա անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը և շեշտել, որց դա ևս էթնիկ զտումների վերաբերյալ Արբեջանի քաղաքականության ապացույցն է։
«Ադրբեջանն այսօր Արցախում ստեղծում է իրական հումանիտար ճգնաժամ՝ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ բնակչությանը զրկելով սննդից, դեղորայքից, էլեկտրականությունից, գազից»,–նշել է նա։
Հավելենք, որ համաժողովի բացման ժամանակ ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ այս ուսումնական տարվանից Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի անտիկ գիտությունների բաժանմունքում մշտական հիմունքներով դասավանդվելու է հայոց լեզու և մշակույթ։