https://arm.sputniknews.ru/20230217/haj-khvohararnery-hndkastanum-haghtel-en-mijazgajin-mrcujti-2-anvanakargum-55491066.html
Հայ խոհարարները Հնդկաստանում հաղթել են միջազգային մրցույթի 2 անվանակարգում
Հայ խոհարարները Հնդկաստանում հաղթել են միջազգային մրցույթի 2 անվանակարգում
Sputnik Արմենիա
Չնայած ֆինանսների սղությանը` հայ խոհարարների թիմն արդեն իսկ նախապատրաստվում է մեկ այլ միջազգային մրցույթի։ 17.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-17T13:54+0400
2023-02-17T13:54+0400
2023-02-17T14:12+0400
խոհարար
մրցույթ
իտալիա
հայաստան
հաղթանակ
լիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55484726_0:0:1601:901_1920x0_80_0_0_37558dadf7f6ecd91ad3644220918ac2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայ խոհարարների թիմը մասնակցել է Հնդկաստանում կայացած «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա 2023» միջազգային մրցույթին և երկու անվանակարգերում հաղթանակ տարել։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, WorldSkills (Աշխարհի հմտություններ) Armenia ազգային թիմի փորձագետ Արբի Ղարախանը։Մասնավորապես, Հայաստանից օլիմպիադայի մասնակից՝ Երևանի թիվ 6 պետական արհեստագործական ուսումնարանի շրջանավարտ Գոռ Ավետիսյանը հաղթել է Doctor Boss Challenge անվանակարգում, իսկ Ղարախանը ճանաչվել է տարվա լավագույն մենթոր։«Գոռի պատրաստած ուտեստը լավագույնը ճանաչվեց թե՛ համով, թե՛ տեսքով»,–ասաց Ղարախանը։Ավետիսյանն իր հերթին ասաց, որ իրենց համար շատ կարևոր փորձ էր Հայաստանը ներկայացնելը և պատվով հայրենիք վերադառնալը։Հայ խոհարարների թիմը պատրաստել է սպանախի հիմքով փանքեյք, հավի կրծքամիս, սալսա և ֆրանսիական սոուս։Չնայած ֆինանսական սղությանը, հայ խոհարարների թիմը մտադիր է շարունակել իր հաղթական ուղին։ Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում World Skills առաջնությանը մասնակցելու համար, որը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 10-ից 15-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Մինչ այդ Հայաստանում կանցկացվի ազգային փուլ, որտեղ կընտրվի այն խոհարարը, որը կմեկնի Լիոն։Նշենք, որ գրեթե ամեն տարի հայ խոհարարները Հնդկաստանում մասնակցում են երիտասարդ խոհարարների օլիմպիադային։ Անցյալ տարի «Plate Trophy» անվանակարգում հաղթել է Հայաստանի մասնակից Գայանե Սիմոնյանը։
իտալիա
լիոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55484726_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d03a0d5831e8578806e0653c8fcd882e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խոհարար, մրցույթ, իտալիա, հայաստան, հաղթանակ, լիոն
խոհարար, մրցույթ, իտալիա, հայաստան, հաղթանակ, լիոն
Հայ խոհարարները Հնդկաստանում հաղթել են միջազգային մրցույթի 2 անվանակարգում
13:54 17.02.2023 (Թարմացված է: 14:12 17.02.2023) Չնայած ֆինանսների սղությանը` հայ խոհարարների թիմն արդեն իսկ նախապատրաստվում է մեկ այլ միջազգային մրցույթի։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայ խոհարարների թիմը մասնակցել է Հնդկաստանում կայացած «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա 2023» միջազգային մրցույթին և երկու անվանակարգերում հաղթանակ տարել։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, WorldSkills (Աշխարհի հմտություններ) Armenia ազգային թիմի փորձագետ Արբի Ղարախանը։
Մասնավորապես, Հայաստանից օլիմպիադայի մասնակից՝ Երևանի թիվ 6 պետական արհեստագործական ուսումնարանի շրջանավարտ Գոռ Ավետիսյանը հաղթել է Doctor Boss Challenge անվանակարգում, իսկ Ղարախանը ճանաչվել է տարվա լավագույն մենթոր։
«Գոռի պատրաստած ուտեստը լավագույնը ճանաչվեց թե՛ համով, թե՛ տեսքով»,–ասաց Ղարախանը։
Ավետիսյանն իր հերթին ասաց, որ իրենց համար շատ կարևոր փորձ էր Հայաստանը ներկայացնելը և պատվով հայրենիք վերադառնալը։
«Մեզ տրված էր 45 րոպե ժամանակ և 20 բաղադրիչ։ Պետք է պատրաստեինք ուտեստներ 4 չափաբաժնով»,–ասաց Ավետիսյանը։
Հայ խոհարարների թիմը պատրաստել է սպանախի հիմքով փանքեյք, հավի կրծքամիս, սալսա և ֆրանսիական սոուս։
Չնայած ֆինանսական սղությանը, հայ խոհարարների թիմը մտադիր է շարունակել իր հաղթական ուղին։ Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում World Skills առաջնությանը մասնակցելու համար, որը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 10-ից 15-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Մինչ այդ Հայաստանում կանցկացվի ազգային փուլ, որտեղ կընտրվի այն խոհարարը, որը կմեկնի Լիոն։
Նշենք, որ գրեթե ամեն տարի հայ խոհարարները Հնդկաստանում մասնակցում են երիտասարդ խոհարարների օլիմպիադային։ Անցյալ տարի «Plate Trophy» անվանակարգում հաղթել է Հայաստանի մասնակից Գայանե Սիմոնյանը։