https://arm.sputniknews.ru/20230217/araqelutjunn-avartvats-e-haj-prkararnery-veradardzan-turqiajic--55502696.html
Առաքելությունն ավարտված է. հայ փրկարարները վերադարձան Թուրքիայից
Առաքելությունն ավարտված է. հայ փրկարարները վերադարձան Թուրքիայից
Sputnik Արմենիա
Հայկական թիմը, համագործակցելով այլ թիմերի հետ, փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ։ 17.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-17T16:23+0400
2023-02-17T16:23+0400
2023-02-17T16:28+0400
հայաստան
թուրքիա
փրկարար
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55501561_0:0:1601:901_1920x0_80_0_0_d92fbce5ba8ab1584b6d2aad6e041365.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները և այսօր վերադարձել Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար էր ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։Փրկարարներին հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։«Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական աշխատանքներ, այդ թվում` կինոլոգիական խմբերով»,–նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55501561_75:0:1496:1066_1920x0_80_0_0_fe4456aff2c03da6a57658ddabe3db1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, թուրքիա, փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն)
Առաքելությունն ավարտված է. հայ փրկարարները վերադարձան Թուրքիայից
16:23 17.02.2023 (Թարմացված է: 16:28 17.02.2023) Հայկական թիմը, համագործակցելով այլ թիմերի հետ, փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները և այսօր վերադարձել Հայաստան: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Փրկարարներին հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
«Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական աշխատանքներ, այդ թվում` կինոլոգիական խմբերով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի: