00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարն ընդդեմ ցեղասպանության ֆորումի իր ելույթում չի օգտագործել Թուրքիա, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ բառերը
17:08
1 ր
Մհեր Գրիգորյան
Հայաստանը դրական է գնահատում ԱՊՀ ներուժի մեծացմանն ուղղված Ռուսաստանի կառուցողական ջանքերը․ Մհեր Գրիգորյան
17:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի աշխարհաքաղաքական ճաշացանկը կմնա նույնը. Մարկեդոնովը՝ ՀՀ-ի հետ գործընթացի մասին

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն
Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի կողմից մարդասիրական ժեստերն արդարացված են, բայց դրանք չեն չեղարկի թուրքական «պնդաճակատությունն» ու էքսպանսիան։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերը մի քանի տարբերակիչ առանձնահատկություններ ունեն նախորդ գործընթացների համեմատ, սակայն դրանք չեն չեղարկում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հիմնարար մոտեցումները: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Անկարայում երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունները։
Ինչպես գրում է փորձագետը՝ թե՛ հանդիպման նախօրեին, թե՛ դրանից անմիջապես հետո ԶԼՄ-ներում լավատեսական մեկնաբանությունների պակաս չկար, իսկ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արարատ Միրզոյանի այցն Անկարա նույնիսկ «պատմական» էր անվանել: Բայց բանակցություններն ավարտվեցին, և բացի ցամաքային սահմանի ամբողջական բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման «ձգտման» մասին հերթական հայտարարություններից, հանրությունը ոչինչ չլսեց։
Երկրաշարժը` հարաբերությունների ջերմացման խթան. ինչի կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի շփումը
Այնուամենայնիվ, Միրզոյանի այցն արմատապես տարբերվում էր անցյալ տարի Թուրքիա կատարած այցից (Միրզոյանը 2022թ.-ի մարտին մասնակցել է Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովին- խմբ․)։ Մարկեդոնովը հիշեցնում է, որ երկիրը սարսափելի երկրաշարժ է վերապրել, իրադարձություն, որը ներառում է թե՛ մարդկային ողբերգություն, թե՛ սոցիալական աղետներ, թե՛ հասարակական-քաղաքական մարտահրավերներ։ Այս պայմաններում Երևանը չի լռել, հումանիտար բեռներ և փրկարարներ են ուղարկվել հարևան երկիր։ Եվ Երևանի այս ժեստերը դրական են ընդունվել նաև Անկարայում։
«Էմոցիոնալ-հոգեբանական ֆոնը կարևոր պայման է հաջող բանակցությունների, փոխշահավետ փոխզիջումների և զիջումների հասնելու համար։ Սակայն քաղաքականության մեջ միայն դրանով ամեն ինչ չի որոշվում։ Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են։ Նորմալացումը նրանց համար շքեղություն չէ, այլ անվտանգության և զարգացման կարևորագույն պայման։ Բայց այսօր պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, փոխարենը կան փաստացի փակ սահմաններ և փոխադարձ թշնամանքի բազմամյա ավանդույթ»,-նկատում է Մարկեդոնովը։
Քաղաքագետը մի փոքր պատմական էքսկուրս է անցկացնում հաշտեցման փորձերի վերաբերյալ։ Այսպես, առաջին փորձերն արվել են ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։ 1992 թվականի հունիսին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ։
Թվում էր՝ «սառը պատերազմի» ավարտից, Արևմուտքի և Արևելքի գաղափարական առճակատման անհետացումից հետո Երևանն ու Անկարան շանս ունեին։ Բայց իրականում որոշ խնդիրներ վերացան, հայտնվեցին մյուսները: Եվ 20-րդ դարի առաջին քառորդի պատմության ողբերգական էջերի հետ մեկտեղ Հայաստանին ու Թուրքիային տարբեր ուղղություններով տարան արդիական իրադարձությունները՝ ռազմական բախումները Լեռնային Ղարաբաղում։
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը
«Կարգավորման «երկրորդ ալիքը»՝ 2008-2010թթ.-ին, շատ առումներով հենց բուն հայ-թուրքական օրակարգը հայ-ադրբեջանականից տարանջատելու փորձ էր։ Չստացվեց: Եվ ինչպես կարող էր ստացվել, եթե Թուրքիայում ադրբեջանցիների թիվը գնահատվում է 3 միլիոն մարդ։ Նրանք թե՛ ընտրողներ են, թե՛ ակտիվ քաղաքացիներ, ու ոչ միայն մեծ աշխարհաքաղաքականության գործոն են, այլև ներքաղաքական սյուժե»,-նշում է նա։
Նորմալացման «երրորդ ալիքը» մեկնարկեց 2021 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Եվ կարևոր է հասկանալ, թե ինչով է այն սկզբունքորեն տարբերվում նախորդ երկուսից:
«Առաջինը տեղի էր ունենում այն պայմաններում, երբ Թուրքիան (հենց որպես հանրապետություն, այլ ոչ թե Օսմանյան կայսրություն) վերադառնում էր Կովկասյան աշխարհաքաղաքական խաղին։ Զգուշորեն, խարխափելով: Երկրորդը ղարաբաղյան հին ստատուս-քվոյի (1994-2020) պայմաններում էր, երբ Հայաստանը կարող էր ինչ-որ պայմաններ եթե ոչ թելադրել, ապա գոնե առաջ քաշել։ Այսօր Թուրքիան «ոտքը պնդացրել է» Կովկասում, իսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի աղետալի պարտությունից հետո իրեն իրավունք է վերապահում թելադրել խաղի կանոնները։ Այստեղ էլ պատրանքներ պետք չեն»,-կարծում է քաղաքագետը։
Նա համոզված է, որ Հայաստանի ամենամարդասիրական (և հենց մարդկային բովանդակության պատճառով արդարացված) ժեստերը չեն չեղարկի թուրքական «հարձակողականությունը»։ Անկարան չի հրաժարվի ոչ Բաքվին աջակցելուց, ոչ էլ Հայաստանի հետ կարգավորման և հաշտեցման պայմանները հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հետ կապելուց։ Այս ամենը Թուրքիայի աշխարհաքաղաքական ճաշացանկում է մնալու։
Հայ–թուրքական սահմանը բացելու աշխատանքներին նոր թափ է հաղորդվել. Քըլըչ
Լրահոս
0