https://arm.sputniknews.ru/20230216/turqakan-zinvats-uzhery-gndakvotsel-en-halepy-tarec-tghamard-e-zohvel-55450801.html
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը. տարեց տղամարդ է զոհվել
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը. տարեց տղամարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Պաշտոնական Դամասկոսը թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T17:42+0400
2023-02-16T17:42+0400
2023-02-16T17:48+0400
թուրքիա
սիրիա
հալեպ
գնդակոծություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2262/27/22622756_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6a8e3f588b346a82e5f08ca44e82f69c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թուրքական զորքերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է քրդական ANHA գործակալությունը։Նշվում է, որ գնդակոծության զոհ է դարձել 70-ամյա Յուսեֆ Աբդը, ևս մեկ տղամարդ վիրավորվել է։ Թուրքիայի ԶՈւ–ն հրետակոծել է սիրիական բանակի դիրքերը. կա 1 զոհ, 4 վիրավոր2022 թվականի նոյեմբերի 20-ից Թուրքիայի ԶՈւ–ն «Ճանկ–թուր» գործողությունն է անցկացնում՝ ժամանակ առ ժամանակ օդային հարվածներ հասցնելով Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ Հարձակումը ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հարվածներ են հասցվում Քոբանի քաղաքին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում և այն կարող է սկսվել ցանկացած պահի։Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
թուրքիա
սիրիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2262/27/22622756_354:0:1794:1080_1920x0_80_0_0_99d3d6f1ccf971848762d19759d49974.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սիրիա, հալեպ, գնդակոծություն, զոհ
թուրքիա, սիրիա, հալեպ, գնդակոծություն, զոհ
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը. տարեց տղամարդ է զոհվել
17:42 16.02.2023 (Թարմացված է: 17:48 16.02.2023) Պաշտոնական Դամասկոսը թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թուրքական զորքերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է քրդական ANHA գործակալությունը։
Նշվում է, որ գնդակոծության զոհ է դարձել 70-ամյա Յուսեֆ Աբդը, ևս մեկ տղամարդ վիրավորվել է։
2022 թվականի նոյեմբերի 20-ից Թուրքիայի ԶՈւ–ն «Ճանկ–թուր» գործողությունն է անցկացնում՝ ժամանակ առ ժամանակ օդային հարվածներ հասցնելով Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ Հարձակումը ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հարվածներ են հասցվում Քոբանի քաղաքին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ
Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում և այն կարող է սկսվել ցանկացած պահի։
Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։