https://arm.sputniknews.ru/20230216/rusastany-vorpes-pataskhan-mijvoc-artaqsum-e-avstriaji-despanatan-4-ashkhatakci-rd-agn-55452774.html
Ռուսաստանը որպես պատասխան միջոց արտաքսում է Ավստրիայի դեսպանատան 4 աշխատակցի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը որպես պատասխան միջոց արտաքսում է Ավստրիայի դեսպանատան 4 աշխատակցի. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Փետրվարի 16-ին ՌԴ ԱԳ նախարարություն է կանչվել Մոսկվայում Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհոֆերը։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T18:06+0400
2023-02-16T18:06+0400
2023-02-16T18:06+0400
ռուսաստան
ավստրիա
դեսպան
անցանկալի անձ
արտաքսում
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_0:48:1600:948_1920x0_80_0_0_ea982511969555772307fbd88aca5aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մոսկվան որպես պատասխան միջոց Ռուսաստանից արտաքսում է Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Փետրվարի 16-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհոֆերը, որին վճռական բողոք է ներկայացվել «պաշտոնական Վիեննայի կողմից Ավստրիայում ռուսական արտասահմանյան հաստատությունների 4 աշխատակցի անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ սադրիչ հայտարարությունների առթիվ»։Նախարարությունն Ավստրիայի կողմից ռուս աշխատակիցների արտաքսումը համարել է ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ, որը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ճգնաժամի մեջ են ավստրիական կողմի գործողությունների պատճառով։ Վնաս է հասցվում նաև Վիեննայի միջազգային հեղինակությանը, որն ավելի վաղ իրեն ներկայացրել էր որպես անկողմնակալ, չեզոք պետություն և միջազգային դիվանագիտության հարթակ։Դեսպանի ուշադրությունը հրավիրվել է նաև բազմակողմ միջոցառումներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնող ռուսական պաշտոնական պատվիրակությունների համար վիզաների ձևակերպման հետ կապված դժվարություններին։ Հաղորդագրությունում ասվում է, որ դա հակասում է Ավստրիայի` որպես միջազգային հանդիպումների անցկացման վայրի պարտավորություններին։
ավստրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_92:0:1508:1062_1920x0_80_0_0_f4e54e3583e9712f937072127de29336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ավստրիա, դեսպան, անցանկալի անձ, արտաքսում, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան, ավստրիա, դեսպան, անցանկալի անձ, արտաքսում, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Ռուսաստանը որպես պատասխան միջոց արտաքսում է Ավստրիայի դեսպանատան 4 աշխատակցի. ՌԴ ԱԳՆ
Փետրվարի 16-ին ՌԴ ԱԳ նախարարություն է կանչվել Մոսկվայում Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհոֆերը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մոսկվան որպես պատասխան միջոց Ռուսաստանից արտաքսում է Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Փետրվարի 16-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհոֆերը, որին վճռական բողոք է ներկայացվել «պաշտոնական Վիեննայի կողմից Ավստրիայում ռուսական արտասահմանյան հաստատությունների 4 աշխատակցի անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ սադրիչ հայտարարությունների առթիվ»։
Նախարարությունն Ավստրիայի կողմից ռուս աշխատակիցների արտաքսումը համարել է ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ, որը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ճգնաժամի մեջ են ավստրիական կողմի գործողությունների պատճառով։ Վնաս է հասցվում նաև Վիեննայի միջազգային հեղինակությանը, որն ավելի վաղ իրեն ներկայացրել էր որպես անկողմնակալ, չեզոք պետություն և միջազգային դիվանագիտության հարթակ։
«Որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանի Դաշնությունում Ավստրիայի Հանրապետության դեսպանատան 4 աշխատակից հայտարարվել է persona non grata։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը մինչև փետրվարի 23-ի օրվա ավարտը։ Դեսպանին համապատասխան նոտա է հանձնվել»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Դեսպանի ուշադրությունը հրավիրվել է նաև բազմակողմ միջոցառումներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնող ռուսական պաշտոնական պատվիրակությունների համար վիզաների ձևակերպման հետ կապված դժվարություններին։ Հաղորդագրությունում ասվում է, որ դա հակասում է Ավստրիայի` որպես միջազգային հանդիպումների անցկացման վայրի պարտավորություններին։