https://arm.sputniknews.ru/20230216/qnnarkel-enq-sahmani-bacmann-arnchvvogh-harcer-mirzvojany-zhamketner-nshec-55419981.html
Թուրքիայում քննարկել ենք սահմանի բացմանն առնչվող հարցեր. Միրզոյանը ժամկետներ նշեց
Թուրքիայում քննարկել ենք սահմանի բացմանն առնչվող հարցեր. Միրզոյանը ժամկետներ նշեց
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այցի ու քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T12:29+0400
2023-02-16T12:29+0400
2023-02-16T12:33+0400
արարատ միրզոյան
թուրքիա
հայաստան
սահման
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55369825_0:84:1601:984_1920x0_80_0_0_a3d9897b05e8358e37c8f36f4554d518.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գտնվելու ընթացքում տեղի իշխանությունների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և հայ–թուրքական սահմանի բացման հարցերը։ Այս մասին Միրզոյանն ասաց կառավարության նիստի ժամանակ։Նա նաև շեշտեց, որ այցի ու քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր։ Նախարարը հավելեց, որ թուրքական կողմից և՛ կենտրոնական իշխանությունների, և՛ տեղի վարչակազմի, և՛ բնակչության արձագանքի մակարդակով հայ փրկարարների աշխատանքի, ինչպես նաև հումանիտար օգնության վերաբերյալ գնահատանքի խոսքեր են հնչել։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել փետրվարի 15-ին, որտեղ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուի հետ։ Նա նաև այցելել է աղետի գոտի` Ադիյաման, որտեղ էլ հանդիպել էր որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին։Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելել Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55369825_88:0:1511:1067_1920x0_80_0_0_3d3c56a9eeedfdf8f2e242ae2ee4b5b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, թուրքիա, հայաստան, սահման, երկրաշարժ
արարատ միրզոյան, թուրքիա, հայաստան, սահման, երկրաշարժ
Թուրքիայում քննարկել ենք սահմանի բացմանն առնչվող հարցեր. Միրզոյանը ժամկետներ նշեց
12:29 16.02.2023 (Թարմացված է: 12:33 16.02.2023) ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այցի ու քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գտնվելու ընթացքում տեղի իշխանությունների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և հայ–թուրքական սահմանի բացման հարցերը։ Այս մասին Միրզոյանն ասաց կառավարության նիստի ժամանակ։
«Որոշում կա արագացնել երկխոսության սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։ Հայտարարել էինք, որ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։ Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանի հատումը»,-ասաց Միրզոյանը։
Նա նաև շեշտեց, որ այցի ու քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր։ Նախարարը հավելեց, որ թուրքական կողմից և՛ կենտրոնական իշխանությունների, և՛ տեղի վարչակազմի, և՛ բնակչության արձագանքի մակարդակով հայ փրկարարների աշխատանքի, ինչպես նաև հումանիտար օգնության վերաբերյալ գնահատանքի խոսքեր են հնչել։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը
Թուրքիա է մեկնել փետրվարի 15-ին, որտեղ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուի հետ։ Նա նաև այցելել է աղետի գոտի` Ադիյաման, որտեղ էլ հանդիպել էր որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին։
Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելել Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր
Չավուշօղլուի հետ։