https://arm.sputniknews.ru/20230216/qkn-herqum-e-pastabani-ajn-pndumy-te-15-zinvvori-kjanq-khlats-hrdehy-ditavvorjal-e-eghel-55460593.html
Կապիտանը հաստատել է կացարանում բռնկված հրդեհի վարկածը. ՔԿ–ն պատասխանել է փաստաբանին
Կապիտանը հաստատել է կացարանում բռնկված հրդեհի վարկածը. ՔԿ–ն պատասխանել է փաստաբանին
Sputnik Արմենիա
ՀՀ ՔԿ–ն նշում է, որ զորամասի ինժեներական ծառայության սպան իր ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած վարկածը։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T20:13+0400
2023-02-16T20:13+0400
2023-02-16T20:21+0400
հայաստան
զորամաս
հրդեհ
հհ քննչական կոմիտե
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036588_0:0:1600:901_1920x0_80_0_0_4617d244e9b4fc31fc9de26ea81453ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների փաստաբանի հայտարարությունները որևէ աղերս չունեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների հետ։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ հաղորդագրության` խոսքը վերաբերում է փաստաբանի այն պնդումներին, թե հրդեհը դիտավորությամբ է եղել` այլ հանցագործություն կոծկելու համար, հրդեհից առաջ զինծառայողները մահացած են եղել, կացարանում միայն զինվորների մահճակալներն են այրված եղել, ու դեպքի վայրում քննչական գործողությունները «փնթի» են կատարված եղել։«Հատկանշական է այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաև նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն անգամ ստացված չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա»,– ընդգծել է ՔԿ–ն։15 րոպե է տևել, մինչև կրակը հասել է զինվորների սենյակ. հրդեհի գործով սպան ցուցմունք է տվելՄինչդեռ, նախաքննական մարմնի պնդմամբ, ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը, այդ թվում, ըստ նախնական տվյալների, հերքելով հրդեհից հետո մահացած զինծառայողների մարմիններն իրենց մահճակալների վրա հայտնաբերված լինելու հանգամանքը։ՔԿ–ն անթույլատրելի է համարում առանց որևէ հիմքի ապատեղեկատվության տարածման, արհեստականորեն հանրային կրքեր բորբոքելու, զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու դրսևորումները։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։Վաշտի կացարանի հրդեհի գործով հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036588_115:0:1538:1067_1920x0_80_0_0_0c433f2d9ee00d54bffdc9291334def3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զորամաս, հրդեհ, հհ քննչական կոմիտե, փաստաբան
հայաստան, զորամաս, հրդեհ, հհ քննչական կոմիտե, փաստաբան
Կապիտանը հաստատել է կացարանում բռնկված հրդեհի վարկածը. ՔԿ–ն պատասխանել է փաստաբանին
20:13 16.02.2023 (Թարմացված է: 20:21 16.02.2023) ՀՀ ՔԿ–ն նշում է, որ զորամասի ինժեներական ծառայության սպան իր ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած վարկածը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների փաստաբանի հայտարարությունները որևէ աղերս չունեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների հետ։ Այս հայտարարությունը տարածել է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Հայտարարություններն ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններին ու ասեկոսեներին իրականության պատրանք հաղորդելուն»,– նշել է ՔԿ–ն։
Ըստ հաղորդագրության` խոսքը վերաբերում է փաստաբանի այն պնդումներին, թե հրդեհը դիտավորությամբ է եղել` այլ հանցագործություն կոծկելու համար, հրդեհից առաջ զինծառայողները մահացած են եղել, կացարանում միայն զինվորների մահճակալներն են այրված եղել, ու դեպքի վայրում քննչական գործողությունները «փնթի» են կատարված եղել։
«Հատկանշական է այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաև նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն անգամ ստացված չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա»,– ընդգծել է ՔԿ–ն։
Մինչդեռ, նախաքննական մարմնի պնդմամբ, ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը, այդ թվում, ըստ նախնական տվյալների, հերքելով հրդեհից հետո մահացած զինծառայողների մարմիններն իրենց մահճակալների վրա հայտնաբերված լինելու հանգամանքը։
«Ավելին` հաշվի առնելով կոնկրետ տվյալ դեպքում իրազեկված լինելու հանրային շահի գերակայությունը՝ հարկ ենք համարում նշել, որ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն մեղադրյալի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված վարկածը՝ որպես կպչան ավտոբենզին օգտագործելու, 5 լիտրանոց տարայով բենզինն իր կողմից կացարան բերելու և վառարանը դրանով վառելու, կրակի տարածման ընթացքի, իր կողմից այն հանգցնելու փորձերի և այլ գործողությունների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿ–ն անթույլատրելի է համարում առանց որևէ հիմքի ապատեղեկատվության տարածման, արհեստականորեն հանրային կրքեր բորբոքելու, զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու դրսևորումները։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի նկատմամբ։