https://arm.sputniknews.ru/20230216/israjelakan-ynkerutjan-inqnatiry-16-tarva-yntacqum-1in-angam-trel-e-turqia-55450553.html
Իսրայելական ընկերության ինքնաթիռը 16 տարվա ընթացքում 1–ին անգամ թռել է Թուրքիա
Իսրայելական ընկերության ինքնաթիռը 16 տարվա ընթացքում 1–ին անգամ թռել է Թուրքիա
Sputnik Արմենիա
Օդանավը Ստամբուլ տեղափոխեց 165 ուղևորի, ինչպես նաև մարդասիրական օգնություն Թուրքիային` երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T17:39+0400
2023-02-16T17:39+0400
2023-02-16T17:42+0400
իսրայել
թուրքիա
ինքնաթիռ
ստամբուլ
երկրաշարժ
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50749043_0:78:1280:798_1920x0_80_0_0_4e418c672244fdc20bfd8b98461a1c6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Իսրայելական ավիափոխադրող ընկերությունները վերսկսում են դեպի Թուրքիա ուղիղ չվերթերը։ 16 տարվա ընթացքում առաջին ուղևորատար ինքնաթիռն է այսօր Թել Ավիվից Ստամբուլ ուղարկել «Israir» ընկերությունը։ Այս մասին հայտնում է «Yedioth Ahronoth» թերթը։Առաջիկա շաբաթների ընթացքում «Israir»–ին կմիանան նաև իսրայելական երկու այլ խոշոր ավիափոխադրողներ` «El Al»–ն ու «Arkia»–ն։Առաջին փուլում խոսքը Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Ստամբուլ իրականացվող չվերթերի մասին է, սակայն արդեն առաջիկայում իսրայելական ընկերությունները նախատեսում են թռիչքներ իրականացնել նաև թուրքական մյուս քաղաքներ, նախևառաջ` Անթալիա։Թուրքիայի նախագահը բանակցել է Իսրայելի արտգործնախարարի հետՀիշեցնենք, որ իսրայելական ավիաընկերությունները դադարել էին Թուրքիա մեկնել 2007 թվականից, երկու երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Բոլոր այս տարիներին ուղևորափոխադրումներն այդ երկրների միջև իրականացրել են արտասահմանյան ընկերությունները։
իսրայել
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50749043_0:0:1280:960_1920x0_80_0_0_a498bfca7422134c2bc58ca234ae80d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, թուրքիա, ինքնաթիռ, ստամբուլ, երկրաշարժ, չվերթ
իսրայել, թուրքիա, ինքնաթիռ, ստամբուլ, երկրաշարժ, չվերթ
Իսրայելական ընկերության ինքնաթիռը 16 տարվա ընթացքում 1–ին անգամ թռել է Թուրքիա
17:39 16.02.2023 (Թարմացված է: 17:42 16.02.2023) Օդանավը Ստամբուլ տեղափոխեց 165 ուղևորի, ինչպես նաև մարդասիրական օգնություն Թուրքիային` երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Իսրայելական ավիափոխադրող ընկերությունները վերսկսում են դեպի Թուրքիա ուղիղ չվերթերը։ 16 տարվա ընթացքում առաջին ուղևորատար ինքնաթիռն է այսօր Թել Ավիվից Ստամբուլ ուղարկել
«Israir» ընկերությունը։ Այս մասին հայտնում է «
Yedioth Ahronoth» թերթը։
Նշվում է, որ օդանավը Ստամբուլ է տեղափոխել 165 ուղևորի, ինչպես նաև մարդասիրական օգնություն, այդ թվում դեղորայք` Թուրքիայի երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Առաջիկա շաբաթների ընթացքում «Israir»–ին կմիանան նաև իսրայելական երկու այլ խոշոր ավիափոխադրողներ` «El Al»–ն ու «Arkia»–ն։
Առաջին փուլում խոսքը Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Ստամբուլ իրականացվող չվերթերի մասին է, սակայն արդեն առաջիկայում իսրայելական ընկերությունները նախատեսում են թռիչքներ իրականացնել նաև թուրքական մյուս քաղաքներ, նախևառաջ` Անթալիա։
Հիշեցնենք, որ իսրայելական ավիաընկերությունները դադարել էին Թուրքիա մեկնել 2007 թվականից, երկու երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Բոլոր այս տարիներին ուղևորափոխադրումներն այդ երկրների միջև իրականացրել են արտասահմանյան ընկերությունները։