Հնդկաստանը կարևոր գործընկեր է ՀՀ–ի համար. Վահագն Խաչատուրյանն ընդունել է դեսպանին
17:43 16.02.2023 (Թարմացված է: 17:50 16.02.2023)
© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
© Photo : official site of the President of RA
Բաժանորդագրվել
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ– ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Դևալն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանն ու Կիշան Դան Դևալը
Վահագն Խաչատուրյանն ու Կիշան Դան Դևալը
© Photo : official site of the President of RA
ՀՀ նախագահ բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:
«Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և տնտեսության և այլ ոլորտներում»,– ասել է Խաչատուրյանը։
Դևալն էլ ընդգծել է, որ դիվանագիտական առաքելությունն ավարտում է` իր սրտում ունենալով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներ:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկայում էլ քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին: