00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանն ի՞նչ օգուտ կարող է քաղել իրանա–չինական համագործակցության սերտացումից

Չինաստանի հետ ռազմավարական կապերի խորացումն Իրանի համար առաջնահերթություն է
Բաժանորդագրվել
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի` Չինաստան կատարած պետական այցին։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սառեցված են, և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները դեռ գործում են, ուստի նման պայմաններում Իրանն իր համար հուսալի գործընկերներ է փնտրում, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ անել իրանական տնտեսությունում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը` մեկնաբանելով չին–իրանական կապերը։
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 14–ից եռօրյա պետական այցով գտնվում էր Չինաստանում։ Նա բանակցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Իրանի և Չինաստանի միջև Համապարփակ համագործակցության մասին 25-ամյա համաձայնագրի իրագործման նպատակով կողմերը Պեկինում ստորագրել են շուրջ 20 փաստաթուղթ։
Չինաստանի ու Իրանի առաջնորդները խոսել են փոխադարձ աջակցության մասին
«Իրանի կառավարությունն արտաքին քաղաքականության առաջնահերթություն է սահմանել հարևան երկրների և ասիական պետությունների հետ հարաբերությունների զարգացումը, հետևաբար այս համատեքստում Իրանի նախագահի` Չինաստան կատարած այցը միանգամայն սպասելի էր։ Իրանում բավականին երկար տևած ցույցերից հետո որոշակի ակտիվացում է նկատվում արտաքին ճակատում, որովհետև կատարվել են տարածաշրջանային մի շարք կարևոր այցեր»,– ասաց Վարդանյանը։
Նրա դիտարկմամբ` Իրանը միշտ էլ կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը, և պատահական չէ, որ կողմերը ձեռնարկեցին 25 տարվա համար նախատեսված Համապարփակ համագործակցության պայմանագրի ստորագրումը, հետևաբար Ռայիսիի այցը միտված էր այդ ռազմավարական փաստաթուղթը կյանքի կոչելուն։
Անդրադառնալով այն հարցին, թե չին–իրանական սերտ համագործակցությունն ինչպես կանդրադառնա հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման վրա, և մասնավորապես Հայաստանն ինչ օգուտ կարող է քաղել դրանից, Վարդանյանն ընդգծեց, որ Չինաստանն ու Իրանն ունեն համատեղ շահեր և տարածաշրջանային հետաքրքրություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեգածրագրերի իրագործման համար։
«Կան ծրագրեր, որոնք համաձայնեցվել են նույնիսկ տասը տարի առաջ, սակայն դրանց իրականացումը դանդաղ է ընթանում և ուղեկցվում է խոչընդոտներով, առավել ևս, եթե խոսքը վերաբերում է տարանցիկ հաղորդակցությունների անխափան աշխատանքին։ Այս պահին դեռ գործնական լիարժեք արդյունք չկա, օրինակ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մասով, բայցևայնպես Հայաստանը պետք է ջանքեր գործադրի տարանցիկ երթուղիներում կարևոր դերակատարում ունենալու համար` հաշվի առնելով իր աշխարհագրական բարենպաստ դիրքն ու բարեկամական հարաբերությունները Չինաստանի ու Իրանի հետ»,– ասաց մեր զրուցակիցը։
Վարդանյանի կարծիքով` այս պահին ամբողջ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, բայց անկախ այդ փոփոխություններից` Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի շահերի համընկնումը շարունակվում է Արևմուտքին և հատկապես ԱՄՆ–ին դիմակայելու տեսանկյունից։
Ըստ նրա` Չինաստանի համար Իրանի կարևորությունն ակտուալ է, և այդ հարցում փոխադարձ ընկալում կա նաև Թեհրանում, առավել ևս, որ Չինաստանն իրանական նավթի հիմնական գնորդներից է և, որպես անկախ խաղացող, չի տրվում պատժամիջոցները շրջանցելու հետ կապված սպառնալիքներին։
«Թեև միջազգային պատժամիջոցները որոշ չափով ազդում են համագործակցության և նավթի գնման ծավալների վրա, բայցևայնպես այդ հանգամանքը չի կանգնեցնում երկու կողմերին»,– ասաց իրանագետը։
Նշենք, որ Իրանի նախագահի այցը Չինաստան դարձել է վերջին երկու տարվա ընթացքում նշանակությամբ երկրորդը 2022 թվականի սկզբին Մոսկվա կատարած այցից հետո, ուստի նման հանդիպումներն անցկացվում են տարածաշրջանային հիմնական տնտեսական գործընկերների հետ Իրանի ռազմավարական հարաբերությունների զարգացման քաղաքականության շրջանակում:
Լրահոս
0