00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի ազդի ռուսական ուրանի վրա. Եվրահանձնաժողով

© AP Photo / Virginia MayoԵվրամիության դրոշ
Եվրամիության դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Եվրամիության դրոշ
Բաժանորդագրվել
Դաշնակիցները կշարունակեն աշխատել ռուսական ուրանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների 10–րդ փաթեթում ներառված չէ ատոմային էներգետիկան, սակայն դաշնակիցները կշարունակեն աշխատել ռուսական ուրանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, այդ թվում՝ պատժամիջոցների ճնշման օգնությամբ։ Էներգետիկայի կոմիտեում լսումների ժամանակ այս հայտարարությունն է արել Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ Յորգենսենը:
Երեկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, որոնք, ինչպես սպասվում է, կանդրադառնան էլեկտրոնիկայի, հատուկ տրանսպորտային միջոցների, պահեստամասերի, երկակի նշանակության ապրանքների վրա:
«Մեծ մտահոգություն կա ռուսական ուրանից բարձր կախվածության վերաբերյալ, և դա համաշխարհային խնդիր է, մենք պետք է միասին աշխատենք այդ ուղղությամբ», - ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Յորգենսենը։
Նրա խոսքով՝ պատմական պատճառներով ԵՄ անդամ հինգ երկրները «Ռոսատոմից» հատկապես կախված են տեխնիկական աջակցության և վառելիքի մատակարարման հարցում:
«Ուստի մեր առաջնահերթությունն է նվազեցնել այս կախվածությունը», - ասել է նա:
Յորգենսենը շեշտել է, որ դաշնակիցների գումարները չպետք է գնան «Ռոսատոմին»։
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական 4 հեռուստաալիքի, ԶՈւ-ի և նախարարների նկատմամբ
«Էներգետիկ շղթաների դիվերսիֆիկացումը և ռուսական ու չինական մատակարարումներից հրաժարվելը, հարյուրավոր նոր, լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը և էկոլոգիան ու մարդկային արժանապատվությունը հարգող արդյունաբերության կառուցումը պատճառներ են, որպեսզի մենք ներքին հնարավորություններն օգտագործենք և նվազեցնենք կախվածությունը ռուսական ու չինական ուրանից», - նշել է ԵՀ ներկայացուցիչը:
Անցյալ տարվա փետրվարի վերջից Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9 փաթեթ է հաստատել, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ, որոնք այժմ տարածվում են 1386 ֆիզիկական անձանց ու 171 կազմակերպությունների վրա: ՌԴ-ն բազմիցս նշել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու ու թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է։
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային
Լրահոս
0