00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:13
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը. անվտանգության նորմերը չեն պահպանվել

© Sputnik / Aram NersesyanՇինանյութի խանութ
Շինանյութի խանութ - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Շինանյութի խանութ
Բաժանորդագրվել
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի վերստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը չի կատարել 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է դադարեցնել «Շինթրեյդ» ՍՊԸ–ի գործունեությունը, քանի որ հրդեհային անվտանգության նորմերը չեն պահպանվել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերստուգում են իրականացրել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։
Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններ ու խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ որոշվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնել։
«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը դադարեցվել է
Լրահոս
0