https://arm.sputniknews.ru/20230216/bardzr-ashkhatavardz-artvonutjunner-hatuk-nshanakutjan-stvorabazhanumum-yndunelutjun-e-55437733.html
Բարձր աշխատավարձ, արտոնություններ. հատուկ նշանակության ստորաբաժանումում ընդունելություն է
Բարձր աշխատավարձ, արտոնություններ. հատուկ նշանակության ստորաբաժանումում ընդունելություն է
Sputnik Արմենիա
Դիմորդներին առաջարկվում է ծառայել ՀՀ տարբեր մարզերում` Սյունիքում, Լոռիում, Գեղարքունիքում, ինչպես նաև Երևան քաղաքում։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T14:58+0400
2023-02-16T14:58+0400
2023-02-16T15:05+0400
տեսանյութեր
տեսանյութ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55437447_73:0:1742:939_1920x0_80_0_0_6d01c96f8f2bd8278a18fd24c05ce2af.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Նախատեսվում է զինծառայողներին ապահովել բարձր աշխատավարձով և դրա կրկնակի բարձրացում ընթացիկ ատեստավորումների արդյունքում։ Դիմորդներին առաջարկվում է ծառայել ՀՀ տարբեր մարզերում` Սյունիք, Լոռի, Գեղարքունիք և քաղաք Երևան։ Աշխատանքը լինելու է շաբաթական 5 օր` ժամը 9։00-15։30։Միշտ ուզել եմ զինվորական դառնալ . «Պաշտպան հայրենյաց»-ի մասնակիցները վարժանքներ են արելԸնդունելության համար քաղաքացին պետք է անձնագրով ու զինգրքույկով ներկայանա համապատասխան տարածքային զինվորական կառույց, դիմում ներկայացնի, ապա հարցազրույց անցնի։ Այդ փուլերից հետո քաղաքացին պետք է նաև քննություն հանձնի ֆիզիկական պատրաստությունից` ձգումներ պտտաձողից, վազք` 100 և 3000 մ հեռավորություններով։Հաջորդիվ ՊՆ զորահավաքային և զորակոչային համալրման տարածքային ստորաբաժանում պահանջվող փաստաթղթերի ներկայացման և բժշկական հետազոտության փուլն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55437447_281:0:1533:939_1920x0_80_0_0_6abfe51e9c86101a3cb5c5bbe0a2b224.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео, աշխատանք
տեսանյութեր, տեսանյութ, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео, աշխատանք
Բարձր աշխատավարձ, արտոնություններ. հատուկ նշանակության ստորաբաժանումում ընդունելություն է
14:58 16.02.2023 (Թարմացված է: 15:05 16.02.2023) Դիմորդներին առաջարկվում է ծառայել ՀՀ տարբեր մարզերում` Սյունիքում, Լոռիում, Գեղարքունիքում, ինչպես նաև Երևան քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դիմել կարող են մինչև 40 տարեկան արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք ունեն առողջական և ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն և չեն գտնվում քրեական հետապնդման մեջ։ Պայմանագիրը կնքվում է 1-5 տարով։ Այդ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված բոլոր արտոնություններից` անվճար և որակյալ բուժսպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխահատուցում»,– ասված է հաղորդագրությունում։
Նախատեսվում է զինծառայողներին ապահովել բարձր աշխատավարձով և դրա կրկնակի բարձրացում ընթացիկ ատեստավորումների արդյունքում։ Դիմորդներին առաջարկվում է ծառայել ՀՀ տարբեր մարզերում` Սյունիք, Լոռի, Գեղարքունիք և քաղաք Երևան։ Աշխատանքը լինելու է շաբաթական 5 օր` ժամը 9։00-15։30։
Ընդունելության համար քաղաքացին պետք է անձնագրով ու զինգրքույկով ներկայանա համապատասխան տարածքային զինվորական կառույց, դիմում ներկայացնի, ապա հարցազրույց անցնի։ Այդ փուլերից հետո քաղաքացին պետք է նաև քննություն հանձնի ֆիզիկական պատրաստությունից` ձգումներ պտտաձողից, վազք` 100 և 3000 մ հեռավորություններով։
Հաջորդիվ ՊՆ զորահավաքային և զորակոչային համալրման տարածքային ստորաբաժանում պահանջվող փաստաթղթերի ներկայացման և բժշկական հետազոտության փուլն է։