https://arm.sputniknews.ru/20230216/bajdeni-tariqi-veraberjal-dzhgvohutjunnery-heru-en-irakanutjunic-spitak-tun-55470376.html
Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները հեռու են իրականությունից. Սպիտակ տուն
Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները հեռու են իրականությունից. Սպիտակ տուն
Sputnik Արմենիա
Նոյեմբերին Բայդենը 80 տարեկան դարձավ։ Նա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահն է։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T23:41+0400
2023-02-16T23:41+0400
2023-02-16T23:42+0400
ամն
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55031506_0:0:1601:901_1920x0_80_0_0_4ee44962e59a657b382e151b12bd7638.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները չեն արտացոլում իրականությունը։ Այս հայտարարություն արել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը:«Գուցե նրանք մոռացել են վերջին երկու տարում նախագահի հաղթանակների մասին, բայց ես ուրախ եմ ցանկացած պահի հիշեցնել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նա:Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Բայդենի հակառակորդները կանխատեսում էին նրա պարտությունը 2020 թվականի ընտրություններում, սակայն նա հաղթեց և այդ ժամանակից ի վեր քայլեր է ձեռնարկում ամերիկյան տնտեսությունն ամրապնդելու համար:Նշենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա կոչ է արել գնահատել 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչների հոգեկան վիճակը` վստահեցնելով, որ ԱՄՆ-ն հաջողության չի հասնի, եթե չդադարի ապավինել այն քաղաքական գործիչներին, որոնց ծաղկուն շրջանն անցյալ դարում է եղել։Կմասնակցի՞ 2024-ի նախագահական ընտրություններին. Բայդենի պատասխանըՀիշեցնենք` նոյեմբերին Բայդենը դարձավ 80 տարեկան։ Նա ԱՄՆ–ի պատմության մեջ ամենատարեց նախագահն է, եթե առաջադրվի 2024 թվականին և հաղթի, ժամկետի ավարտին 86 տարեկան կլինի: ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ ազնիվ կլինի ամերիկացի քաղաքացիների հետ և եթե առողջական խնդիրներ ունենա, կհայտնի այդ մասին։ Այսօր Բայդենն ամբողջական պլանային բուժզննում է անցել, Սպիտակ տունը խոստացել է հրապարակել 80-ամյա նախագահի բժշկի զեկույցը։Խոստացել էր թափանցիկ վարչակազմ, հրաժարվում է թափանցիկ լինել. կոնգրեսականը` Բայդենի մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55031506_0:0:1515:1136_1920x0_80_0_0_7b86a85d0aa0c05d98fb1c0751503a0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ջո բայդեն
Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները հեռու են իրականությունից. Սպիտակ տուն
23:41 16.02.2023 (Թարմացված է: 23:42 16.02.2023) Նոյեմբերին Բայդենը 80 տարեկան դարձավ։ Նա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահն է։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները չեն արտացոլում իրականությունը։ Այս հայտարարություն արել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը:
«Գուցե նրանք մոռացել են վերջին երկու տարում նախագահի հաղթանակների մասին, բայց ես ուրախ եմ ցանկացած պահի հիշեցնել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նա:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Բայդենի հակառակորդները կանխատեսում էին նրա պարտությունը 2020 թվականի ընտրություններում, սակայն նա հաղթեց և այդ ժամանակից ի վեր քայլեր է ձեռնարկում ամերիկյան տնտեսությունն ամրապնդելու համար:
Նշենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա կոչ է արել գնահատել 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչների հոգեկան վիճակը` վստահեցնելով, որ ԱՄՆ-ն հաջողության չի հասնի, եթե չդադարի ապավինել այն քաղաքական գործիչներին, որոնց ծաղկուն շրջանն անցյալ դարում է եղել։
Հիշեցնենք` նոյեմբերին Բայդենը դարձավ 80 տարեկան։ Նա ԱՄՆ–ի պատմության մեջ ամենատարեց նախագահն է, եթե առաջադրվի 2024 թվականին և հաղթի, ժամկետի ավարտին 86 տարեկան կլինի: ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ ազնիվ կլինի ամերիկացի քաղաքացիների հետ և եթե առողջական խնդիրներ ունենա, կհայտնի այդ մասին։ Այսօր Բայդենն ամբողջական պլանային բուժզննում է անցել, Սպիտակ տունը խոստացել է հրապարակել 80-ամյա նախագահի բժշկի զեկույցը։