https://arm.sputniknews.ru/20230216/ashkhatum-enq-pn-nakhkin-shenqi-bnakichneri-zhamanakavvor-kecutjan-ughghutjamb-nakhararutjun-55441808.html
Աշխատում ենք ՊՆ նախկին շենքի բնակիչների ժամանակավոր կեցության ուղղությամբ. նախարարություն
Աշխատում ենք ՊՆ նախկին շենքի բնակիչների ժամանակավոր կեցության ուղղությամբ. նախարարություն
Sputnik Արմենիա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՊՆ նախկին շենքի բնակիչներին հորդորում է դիմել Միասնական սոցիալական ծառայություն։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T15:33+0400
2023-02-16T15:33+0400
2023-02-16T15:59+0400
բողոքի ակցիա
բնակիչ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55432681_0:84:1600:984_1920x0_80_0_0_d084038c04e9f5f8b0df7b6a26645d60.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։ԱՍՀ նախարարությունը ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին հորդորում է դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն։Հիշեցնենք` ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացնում։Կառավարությունը 2022 թվականի մայիսին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանումԸստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
https://arm.sputniknews.ru/20230216/pn-nakhkin-shenqi-mvot-iravitshaky-larvats-e-krkin-kan-berman-entarkvatsner-55440601.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55432681_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b06b21cd7986bbfc673fa6b082aa77df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բողոքի ակցիա, բնակիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ ոստիկանություն
բողոքի ակցիա, բնակիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ ոստիկանություն
Աշխատում ենք ՊՆ նախկին շենքի բնակիչների ժամանակավոր կեցության ուղղությամբ. նախարարություն
15:33 16.02.2023 (Թարմացված է: 15:59 16.02.2023) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՊՆ նախկին շենքի բնակիչներին հորդորում է դիմել Միասնական սոցիալական ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ Տեղեկացնում ենք նաև, որ ԱՍՀ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում։ Ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է նաև վերջիններիս կողմից համագործակցություն»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՍՀ նախարարությունը ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին հորդորում է դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն։
Հիշեցնենք` ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին
տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացնում։
Կառավարությունը 2022 թվականի մայիսին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել,
ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։