https://arm.sputniknews.ru/20230216/aranc-sjuniqi-hhn-dadarelu-e-arzheq-nerkajacnel-vorpes-petutjun-stepan-danieljan-55436969.html
Առանց Սյունիքի ՀՀ–ն դադարելու է արժեք ներկայացնել որպես պետություն. Ստեփան Դանիելյան
Առանց Սյունիքի ՀՀ–ն դադարելու է արժեք ներկայացնել որպես պետություն. Ստեփան Դանիելյան
Sputnik Արմենիա
Դանիելյանը արձանագրում է` երկրի համար այս բարդ իրավիճակից ելքեր կան, սակայն այդ ելքերը հասցեատերեր չունեն։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T14:45+0400
2023-02-16T14:45+0400
2023-02-16T14:48+0400
ստեփան դանիելյան
սյունիք
հայաստան
սահման
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1d/53315135_0:391:960:931_1920x0_80_0_0_88dff61d0c28710e6c4e5aa0957f195c.jpg
Հայաստանն ունի մի արժեք, և դա Սյունիքն է։ Եթե Հայաստանն իր այդ արժեքը կորցնի, որպես պետություն իմաստազուրկ կդառնա միջազգային քաղաքականության առումով։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Նրա խոսքով` այս պահին աշխարհում հեգեմոնի`«ասողը» լինելու մրցակցություն է, որն արդեն հասել է տարածաշրջան, և այստեղ խոշոր տերությունների շահերն ու հակասությունները բախվում են Սյունիքում։«Գործող իշխանությունների կա՛մ ջանքերով, կա՛մ ապաշնորհ քաղաքականության հետևանքով Հայաստանն այս պահին Սյունիքը չի կարող պահել` հաշվի առնելով, թե ինչ հզոր երկրներ են Սյունիքով շահագրգռված։ Այժմ նրանց միջև պայքար է, թե ով է վերահսկելու այդ տարածքը»,–ասաց քաղաքագետը։Դանիելյանն ընդգծում է` Սյունիքը չլինելու պարագայում Հայաստանին որպես պետություն ո՛չ Իրանը, ո՛չ Արևմուտքը, ոչ էլ դաշնակից ՌԴ–ն «չեն նկատելու», և ՀՀ–ի ճակատագիրն էլ ոչ ոքի չի հետաքրքրելու։«Իրանի, նաև Վրաստանի հետ սահմաններն և այդ սահմանների կապն է Հայաստանի հիմնական արժեքը։ Եթե քարտեզին նայում ենք` Հայաստանը շատ նեղ միջանցք է Իրանի և Վրաստանի միջև»,–ասաց նա։ Դեպի Սյունիք և Վայոց Ձոր զբոսաշրջային հոսքը խթանելու ծրագիր կա. դիվանագետներն անելիք ունենՍտեղծված իրավիճակում Դանիելյանը որպես տարբերակ է դիտարկում Սյունիքում հայ-իրանական զորավարժություններ անցկացնելը։ Թեպետ Հայաստանի իշխանությունները այս հարցով, նրա խոսքով, կաշկանդվածություն ունեն հատկապես ԱՄՆ-ից, սակայն քաղաքագետը կարծում է, որ խելացի դիվանագիտական աշխատանքների դեպքում հնարավոր է անցկացնել զորավարժություններ` բացատրելով ԱՄՆ-ին, որ Սյունիքում և Հայաստանի հյուսիսում Ադրբեջանը բռնազավթել է հայկական տարածքներ և եթե ԱՄՆ չի միջամտում, ապա Հայաստանը պետք է դիմի Իրանին։Միևնույն ժամանակ Դանիելյանը կարևորում է նաև ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ հասկանալի քաղաքականություն վարելը և որոշ կարևոր որոշումներ կայացնելիս դրանց քննարկումը նաև Իրանի և ՌԴ–ի հետ, ինչպես, օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն է Հայաստանում։Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ-ին անհրաժեշտ են քաղաքական սուբյեկտներ, որոնք պետության ու պետականության համար կարևոր խնդիրները կձևակերպեն, կներկայացնեն ինչպես են տեսնում երկրի ապագան։ Այդպիսի սուբյեկտներ, նրա կարծիքով, այս պահին ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության շարքերում չկան։Վերջում Դանիելյանը արձանագրում է` երկրի համար այս բարդ իրավիճակից ելքեր կան, սակայն այդ ելքերը հասցեատերեր չունեն։
սյունիք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1d/53315135_0:301:960:1021_1920x0_80_0_0_02a7c744f8311e7c4136ae57f0c97f9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփան դանիելյան, սյունիք, հայաստան, սահման, իրանի իսլամական հանրապետություն, видео
ստեփան դանիելյան, սյունիք, հայաստան, սահման, իրանի իսլամական հանրապետություն, видео
Առանց Սյունիքի ՀՀ–ն դադարելու է արժեք ներկայացնել որպես պետություն. Ստեփան Դանիելյան
14:45 16.02.2023 (Թարմացված է: 14:48 16.02.2023) Դանիելյանը արձանագրում է` երկրի համար այս բարդ իրավիճակից ելքեր կան, սակայն այդ ելքերը հասցեատերեր չունեն։
Հայաստանն ունի մի արժեք, և դա Սյունիքն է։ Եթե Հայաստանն իր այդ արժեքը կորցնի, որպես պետություն իմաստազուրկ կդառնա միջազգային քաղաքականության առումով։
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով` այս պահին աշխարհում հեգեմոնի`«ասողը» լինելու մրցակցություն է, որն արդեն հասել է տարածաշրջան, և այստեղ խոշոր տերությունների շահերն ու հակասությունները բախվում են Սյունիքում։
«Գործող իշխանությունների կա՛մ ջանքերով, կա՛մ ապաշնորհ քաղաքականության հետևանքով Հայաստանն այս պահին Սյունիքը չի կարող պահել` հաշվի առնելով, թե ինչ հզոր երկրներ են Սյունիքով շահագրգռված։ Այժմ նրանց միջև պայքար է, թե ով է վերահսկելու այդ տարածքը»,–ասաց քաղաքագետը։
Դանիելյանն ընդգծում է` Սյունիքը չլինելու պարագայում Հայաստանին որպես պետություն ո՛չ Իրանը, ո՛չ Արևմուտքը, ոչ էլ դաշնակից ՌԴ–ն «չեն նկատելու», և ՀՀ–ի ճակատագիրն էլ ոչ ոքի չի հետաքրքրելու։
«Իրանի, նաև Վրաստանի հետ սահմաններն և այդ սահմանների կապն է Հայաստանի հիմնական արժեքը։ Եթե քարտեզին նայում ենք` Հայաստանը շատ նեղ միջանցք է Իրանի և Վրաստանի միջև»,–ասաց նա։
Ստեղծված իրավիճակում Դանիելյանը որպես տարբերակ է դիտարկում Սյունիքում հայ-իրանական զորավարժություններ անցկացնելը։ Թեպետ Հայաստանի իշխանությունները այս հարցով, նրա խոսքով, կաշկանդվածություն ունեն հատկապես ԱՄՆ-ից, սակայն քաղաքագետը կարծում է, որ խելացի դիվանագիտական աշխատանքների դեպքում հնարավոր է անցկացնել զորավարժություններ` բացատրելով ԱՄՆ-ին, որ Սյունիքում և Հայաստանի հյուսիսում Ադրբեջանը բռնազավթել է հայկական տարածքներ և եթե ԱՄՆ չի միջամտում, ապա Հայաստանը պետք է դիմի Իրանին։
Միևնույն ժամանակ Դանիելյանը կարևորում է նաև ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ հասկանալի քաղաքականություն վարելը և որոշ կարևոր որոշումներ կայացնելիս դրանց քննարկումը նաև Իրանի և ՌԴ–ի հետ, ինչպես, օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն է Հայաստանում։
«Այդ ամենը հնարավոր էր, բայց Հայաստանում կա մեկ մարդ, որը որոշումներ է ընդունում, և կա իր թիմը, որը տեղյակ չի լինում՝ ինչ որոշումներ են լինելու, հիմնականում «սյուրպրիզ» է իրենց համար։ Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, և ոչ ոք չգիտի, թե այդ մարդու գլխում ինչ կա, ինչ ծրագրեր կան, ինչ պայմանավորվածություններ և ում հետ ունի, և դա շատ վտանգավոր իրավիճակ է»,–ասաց Դանիելյանը։
Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ-ին անհրաժեշտ են քաղաքական սուբյեկտներ, որոնք պետության ու պետականության համար կարևոր խնդիրները կձևակերպեն, կներկայացնեն ինչպես են տեսնում երկրի ապագան։ Այդպիսի սուբյեկտներ, նրա կարծիքով, այս պահին ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության շարքերում չկան։
Վերջում Դանիելյանը արձանագրում է` երկրի համար այս բարդ իրավիճակից ելքեր կան, սակայն այդ ելքերը հասցեատերեր չունեն։