https://arm.sputniknews.ru/20230215/verin-larsi-tshanaparhy-bacvel-e-bernatarneri-hamar-55365090.html
Վերին Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Վերին Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Երթևեկությունը Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում կիրականացվի շուրջօրյա ռեժիմով միայն ձնահոսքային թունելներով։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T14:06+0400
2023-02-15T14:06+0400
2023-02-15T14:13+0400
լարս
վերին լարս
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/996/88/9968822_0:0:2048:1153_1920x0_80_0_0_52a926cafb17e6f499948f9402b59b7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Նշենք, որ ճանապարհը բեռնատարների համար փակվել էր փետրվարի 13-ին` եղանակային վատ պայմանների պատճառով։Ասվում է նաև, որ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով կիրականացվի միայն ձնահոսքային թունելներով։ Միևնույն ժամանակ, թունելներով միակողմանի թույլատրվում է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը:Ավելի վաղ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ մոտ 1200 հայկական բեռնատար են մնացել Վերին Լարսի անցակետում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում:Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/996/88/9968822_163:0:1983:1365_1920x0_80_0_0_01cd92342f91d5f7eac2ff9e3eb61cd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, բեռնատար
լարս, վերին լարս, բեռնատար
Վերին Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար
14:06 15.02.2023 (Թարմացված է: 14:13 15.02.2023) Երթևեկությունը Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում կիրականացվի շուրջօրյա ռեժիմով միայն ձնահոսքային թունելներով։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Նշենք, որ ճանապարհը բեռնատարների համար փակվել էր փետրվարի 13-ին` եղանակային վատ պայմանների պատճառով։
«Մաքրման աշխատանքներից հետո Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է երթեւեկությունը, այդ թվում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ասվում է նաև, որ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով կիրականացվի միայն ձնահոսքային թունելներով։ Միևնույն ժամանակ, թունելներով միակողմանի թույլատրվում է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը:
Ավելի վաղ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ մոտ 1200 հայկական բեռնատար են մնացել Վերին Լարսի անցակետում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։