https://arm.sputniknews.ru/20230215/qrdakan-hamajnqnakcia-e-irakanacnum-erevani-kentrvonum-55360529.html
Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանի կենտրոնում
Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանի կենտրոնում
Sputnik Արմենիա
Նրանք միջազգային հանրությունից պահանջում են աչք չփակել քրդերի վրա թուրքական իշխանությունների ճնշումների վրա։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T13:43+0400
2023-02-15T13:43+0400
2023-02-15T14:21+0400
տեսանյութեր
տեսանյութ
քուրդ
երևան
բողոքի ակցիա
նամակ
դեսպանատուն
աբդուլլահ օջալան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55355809_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d2f4ffc012bf3d4d93356f874d928428.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։«Նրան մեղադրում են, որ արդեն մահացող քուրդ ժողովրդին վերակենդանացրեց ու նրանց ազատության համար սկսեց պայքարել։ Աբդուլլահ Օջալանը կարողացավ ջրի երես հանել ու պարզեցնել աղավաղված պատմությունները։ Հիմա ամբողջ աշխարհն է գիտակցում, որ նա մեղավոր չէ։ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր բոլոր լծակները Օջալանին բանտից ազատելու համար»,– հայտարարեց քրդական համայնքի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը։Ակցիայի մասնակիցները նշում են, որ երկար ժամանակ միջազգային հանրությունը աչք է փակել քրդերի ճնշումների վրա, բայց հիմա ժամանակները փոխվել են, ըստ նրանց` պետք է այլ մոտեցում ցուցաբերել։«Միջազգային հանրության վերաբերմունքը քրդերի նկատմամբ թուրքական լեգենդների հետևանք էր։ Նրանք քրդերին անվանում էին ահաբեկիչ, բայց պարզվեց` իրենք են ահաբեկիչ, իսլամիստական ուժերին նրանք են օգնում կազմակերպել ամեն ինչ։ Թուրքական ղեկավարությանը պետք է պատասխանատվության կանչել ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ հարևան Սիրիայում նրա գործողությունների համար»,– ասաց Կնյազ Հասանովը։Քրդական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջներով նամակ փոխանցեցին ՄԱԿ–ի գրասենյակ։Հիշեցնենք, որ քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55355809_104:0:1544:1080_1920x0_80_0_0_8dd626303f3fbd960a7be54a3b5b88e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, քուրդ, երևան, բողոքի ակցիա, նամակ, դեսպանատուն, աբդուլլահ օջալան
տեսանյութեր, տեսանյութ, քուրդ, երևան, բողոքի ակցիա, նամակ, դեսպանատուն, աբդուլլահ օջալան
Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանի կենտրոնում
13:43 15.02.2023 (Թարմացված է: 14:21 15.02.2023) Նրանք միջազգային հանրությունից պահանջում են աչք չփակել քրդերի վրա թուրքական իշխանությունների ճնշումների վրա։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։
«Նրան մեղադրում են, որ արդեն մահացող քուրդ ժողովրդին վերակենդանացրեց ու նրանց ազատության համար սկսեց պայքարել։ Աբդուլլահ Օջալանը կարողացավ ջրի երես հանել ու պարզեցնել աղավաղված պատմությունները։ Հիմա ամբողջ աշխարհն է գիտակցում, որ նա մեղավոր չէ։ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր բոլոր լծակները Օջալանին բանտից ազատելու համար»,– հայտարարեց քրդական համայնքի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ երկար ժամանակ միջազգային հանրությունը աչք է փակել քրդերի ճնշումների վրա, բայց հիմա ժամանակները փոխվել են, ըստ նրանց` պետք է այլ մոտեցում ցուցաբերել։
«Միջազգային հանրության վերաբերմունքը քրդերի նկատմամբ թուրքական լեգենդների հետևանք էր։ Նրանք քրդերին անվանում էին ահաբեկիչ, բայց պարզվեց` իրենք են ահաբեկիչ, իսլամիստական ուժերին նրանք են օգնում կազմակերպել ամեն ինչ։ Թուրքական ղեկավարությանը պետք է պատասխանատվության կանչել ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ հարևան Սիրիայում նրա գործողությունների համար»,– ասաց Կնյազ Հասանովը։
Քրդական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջներով նամակ փոխանցեցին ՄԱԿ–ի գրասենյակ։
Հիշեցնենք, որ քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։