00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Եվրոպային պատերազմ ուղարկել

© AFP 2024 / GABRIEL BOUYSՅենս Ստոլտենբերգը, Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Յենս Ստոլտենբերգը, Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը  - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Բաժանորդագրվել
Ուկրաինացիների ձեռքով Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի վրա ԱՄՆ-ի ու Եվրոպայի խաղադրույքն արդեն փաստացի ձախողվել է, ինչը նշանակում է, որ օրակարգում ավելի սուր հարց է ծագում՝ ի՞նչ անել հետո։ Մանրամասները՝ ՌԻԱ Նովոստիի նյութում:
Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ օրերս ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները գաղտնի փաստաթուղթ կստորագրեն, որում ուրվագծվելու են դաշինքի գործողությունները միաժամանակ բարձր ինտենսիվությամբ հակամարտության մեջ ներգրավվելու պայմաններում (կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածի շրջանակում), ինչպես նաև, որ ամենահետաքրքիրն է, այն իրադարձություններում, որոնք տվյալ կետի տակ չեն ընկնում:
ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը հավաքական պաշտպանության մասին ամենահայտնի կետն է: Դրանով դաշինքի անդամներից մեկի նկատմամբ ագրեսիան դիտարկվում է որպես հարձակում կազմակերպության վրա որպես ամբողջության, ինչը ագրեսիային համատեղ պատասխան է ենթադրում:
Այն մասին, որ իրականում տվյալ հոդվածը փուչ է, ու ՆԱՏՕ-ն ցանկության դեպքում միշտ հնարավորություն կունենա խուսափել ցանկացած հակամարտության միջամտելուց, արդեն վաղուց ու շատերն են ասում։ Բայց Bloomberg-ի աղբյուրը նշում է, որ Բրյուսելում ակտիվորեն նախապատրաստվում են իրադարձությունների հենց նման զարգացման, երբ դաշինքի որոշ անդամներ կներգրավվեն ինչ-որ մարտական գործողությունների մեջ, որոնց նկատմամբ ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածը չի գործի։
ՆԱՏՕ-ն չի կռվում ՌԴ-ի դեմ, զենքը տրվում է ինքնապաշտպանության համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Այս գործողությունների պատճառը երկար փնտրելու կարիք չկա. այն մակերեսի վրա է՝ Ուկրաինա:
Գնալով ավելի պարզ է դառնում, որ Արևմուտքն այնտեղ ծուղակն է ընկել. այն ամեն ինչ դրել է Ռուսաստանի դեմ ռազմական հաղթանակի վրա, բայց դա ակնհայտորեն չի ստացվում։
Եթե իրադարձությունները զարգանային մի քանի տարի առաջ, Արևմուտքն ընդմիջում կվերցներ, հետ կկանգներ ռազմական և քաղաքական վերախմբավորման համար, որ որոշ ժամանակ անց նորից փորձեր: Հենց այս մարտավարությանը մենք ականատես էինք լինում բավականին երկար տարիներ, երբ մեր երկրի վրա յուրաքանչյուր կոշտ, բայց անարդյունք հարվածից հետո հաջորդում էր հարաբերական անդորրը, և նույնիսկ երկրների միջև հարաբերությունների կարգավորման փորձերի շրջան էր լինում։
Խնդիրն այն է, որ այս անգամ Արևմուտքը ժամանակ չունի. համաշխարհային գլոբալ համակարգը, որի առաջնորդն ու գլխավոր շահառուն ինքն է, քանդվում է, ընդ որում՝ գնալով ավելի արագ։ Նա չի կարող իրեն դադար թույլ տալ և չի կարող իրեն թույլ տալ նահանջել: Միակ ելքը՝ շարունակել սկսածը։ Իսկ Ուկրաինայի հյուծվող զորահավաքային ռեզերվի լույսի ներքո անհրաժեշտ է նոր թնդանոթի միս փնտրել, և դրա աղբյուրն ակնհայտ է՝ ՆԱՏՕ-ի երկրները։
Բայց այստեղ պետք է հաշվի առնել Հյուսիսատլանտյան դաշինքում հարաբերությունների ներքին նրբությունները։ Կազմակերպության առաջնորդն ու փաստացի տերը Միացյալ Նահանգներն է։ Երկիրն ուղղակի հետաքրքրություն ունի, որն արդեն չի էլ թաքցնում՝ Եվրոպան նետել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ (դրա շնորհիվ լուրջ տնտեսական օգուտներ ստանալով), բայց միևնույն ժամանակ խուսափել Մոսկվայի հետ ուղղակի ռազմական բախումից, քանի որ դրան անխուսափելիորեն կհաջորդի գլոբալ միջուկային աղետը։
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և զորքեր ու ինքնաթիռներ չի ուղարկում. Ստոլտենբերգ
Bloomberg-ի հնչեցրած ՆԱՏՕ-ի ծրագրերը միտված են հենց այդ խնդրի լուծմանը։ Մի կողմից ակտիվ նախապատրաստվում են կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ ռազմական գործողությունների դեպքում հինգերորդ հոդվածի անտեսման ընթացակարգերը, մյուս կողմից` նույն գաղտնի փաստաթուղթն իր զգալի մասով, ըստ լրատվական գործակալության, նվիրված է «պաշտպանության ծախսերի նպատակների իրականացմանը», այսինքն՝ առավել հարուստ անդամների կուլակաթափությանը, որոնք երկար տարիներ համառորեն խուսափում էին ռազմական կարիքների համար ՀՆԱ-ի տխրահռչակ երկու տոկոսը հատկացնելուց։
Հասկանալի է, որ զոհաբերության հերթում առաջինը լեհերն են և այլ արևելաեվրոպացիները։ Բայց կասկած չկա, որ պետությունները հեռավոր ծրագրեր ունեն նաև Արևմտյան Եվրոպայի վերաբերյալ։ Իսկ հաշվի առնելով Վաշինգտոնի հաջողություններն այնտեղի վերնախավին հնազանդեցնելու և այդ երկրներին բացահայտ ինքնասպանության ուղով ուղղորդելու հարցում, ամերիկացիների պլանները՝ պատմության մեջ հերթական անգամ հին աշխարհը Արևելյան ճակատում մսաղաց ուղարկելու վերաբերյալ, կարող են և իրագործվել։
Լրահոս
0