https://arm.sputniknews.ru/20230215/mirzvojann-u-chavushoghlun-pajmanavvorvel-en-aragacnel-camaqajin-haghvordakcutjan-bacumy-55364525.html
Միրզոյանն ու Չավուշօղլուն պայմանավորվել են արագացնել ցամաքային հաղորդակցության բացումը
Միրզոյանն ու Չավուշօղլուն պայմանավորվել են արագացնել ցամաքային հաղորդակցության բացումը
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ տվյալ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է, և դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա: 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T14:02+0400
2023-02-15T14:02+0400
2023-02-25T16:38+0400
հայաստան
մևլութ չավուշօղլու
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069303_0:0:1600:901_1920x0_80_0_0_1b5aabdffb7dba06793ab9face2ff064.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ։ Չավուշօղլուն այդ մասին հայտարարեց Միրզոյանի հետ հանդիպումից հետո։Նա հիշեցրեց, որ տվյալ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է, և դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա:Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069303_207:0:1600:1045_1920x0_80_0_0_ec8d889ad65c2b1c3e27e6f468cc9815.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մևլութ չավուշօղլու, արարատ միրզոյան
հայաստան, մևլութ չավուշօղլու, արարատ միրզոյան
Միրզոյանն ու Չավուշօղլուն պայմանավորվել են արագացնել ցամաքային հաղորդակցության բացումը
14:02 15.02.2023 (Թարմացված է: 16:38 25.02.2023) Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ տվյալ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է, և դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ։ Չավուշօղլուն այդ մասին հայտարարեց Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Աշխատանքներ են տարվում, քայլեր կան, որոնք մենք կձեռնարկենք դեպի սահմանային անցակետ տանող ճանապարհների հարցով։ Մենք այսօր պայմանավորվել ենք արագացնել այդ ամենը»,– ասաց Չավուշօղլուն։
Նա հիշեցրեց, որ տվյալ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է, և դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը
Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր
Չավուշօղլուի հետ։