00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միկրոմետրեր չունեն, բայց տոպրակի հաստությունը ստուգում են. ով է կատարում օրենքն ու ինչպես

© Sputnik / Aram NersesyanՊոլիէթիլենային տոպրակ. արխիվային լուսանկար
Պոլիէթիլենային տոպրակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Բաժանորդագրվել
50 միկրոնից բարակ տոպրակների իրացումն արգելող օրենքն ուժի մեջ է մտել 1 տարի առաջ։ Սահմանված են տուգանքներ։ Համայնքների մեծ մասը, սակայն, մինչ օրս միկրոմետր չունի։ Թե ինչպես ստուգումների ժամանակ ճշտում տոպրակի հաստությունը, հայտնի չէ։
50 միկրոնից բարակ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի կամ անվճար տրամադրելու համար Հայաստանում առայսօր տուգանվել են միայն Երևանում գործող վաճառակետերը։
Այս մասին են վկայում Երևանի քաղաքապետարանից ու տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային տրամադրած տվյալները։
Դրանց համաձայն` 2022թ–ի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքի վաճառակետերում տոպրակների հաստությունը ստուգելու նպատակով 180 ստուգայց են իրականացրել և խախտման 139 արձանագրություն կազմել:
Մարզերում ևս համայնքների աշխատակիցները 2022թ–ի ընթացքում մի քանի հարյուր այց են կատարել, բայց խախտման ոչ մի արձանագրություն չեն կազմել. բավարարվել են նախազգուշացումներով ու բացատրական աշխատանքներով։
Հիմնական պատճառը, ըստ ՏԿԵՆ–ից ստացված հարցման պատասխանի, այն է, որ համայնքների գերակշիռ մասը տոպրակների հաստությունը չափելու սարքեր` միկրոմետրեր չունի, ու արդեն 1 տարի է` չեն կարողանում ձեռք բերել ֆինանսների սղության պատճառով։ Արդյունքում խախտումն արձանագրելու հիմք չունեն ու հարկ եղած դեպքում չեն կարող ապացուցել տնտեսվարողի թույլ տված խախտման փաստը։
Մեր հարցմանն ի պատասխան Արարատի և Արագածոտնի մարզերից հայտնել են, որ մարզի համայնքներից ոչ մեկն անցնող տարվա ընթացքում միկրոմետր չի գնել։ Բայց և վստահեցնում են, որ ստուգումներ անցկացրել են։
Նույն իրավիճակն է նաև Շիրակի մարզում։ Մարզի 6 համայնքներից ոչ մեկը միկրոմետրով ապահովված չէ, թեև համայնքային աշխատակիցները տարվա ընթացքում առանց չափիչ սարքերի ստուգայցեր այստեղ էլ իրականացրել են, բայց խախտումներ չեն արձանագրել։
Աշոցքը միակ համայնքն է, որն ինչ–որ ճանապարհով միկրոմետր է հայթայթել ու հարկ եղած դեպքում օգտվում է դրանից։
Պոլիէթիլենային տոպրակը պետք է այնքան թանկ լինի, որ մարդիկ չգնեն. բնապահպան
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ համայնքը երբեմն փոխառությամբ օգտագործում է Աշոցքում գործող «Սերգեյ Սարգսյան» ԱՁ-ի միկրոմետրը։ 2022թ–ին դրա միջոցով համայնքի աշխատակիցները 24 այց են կատարել վաճառակետեր, բայց խախտումներ չեն արձանագրել։
Արմավիրի մարզում 2022թ–ին 88 ստուգայց է իրականացվել, որոնց ընթացքում խախտում չի հայտնաբերվել, ոչ ոք չի տուգանվել։ Մարզի 7 համայնքներից 1–ական միկրոմետր ունեն միայն Էջմիածինն ու Խոյը։
Բավական հետաքրքիր պատասխան ենք ստացել նաև Փարաքար համայնքից, որտեղ նույնպես միկրոմետր չունեն։
«Անցած 1 տարվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի կողմից իրականացվել է 4 վաճառակետերի ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել են մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներ։ Դրանց վաճառքի կամ անվճար տրամադրելու համար տնտեսվարողները չեն տուգանվել։ Տուգանքի տարեկան գումարը կազմում է 0 դրամ։ Փարաքար համայնքը ապահովված չէ միկրոմետրով»,– ասված է մեզ տրամադրված տեղեկանքում։
Իսկ թե ինչ մեթոդով են ստուգողները եզրակացրել, որ տոպրակները 50 միկրոնից բարակ են, մարզային ու համայնքային պատասխանատուները չեն հստակեցնում այնպես, ինչպես և մնացած մարզերի` միկրոմետր չունեցող համայնքները։
Լոռու մարզում ևս տուգանված տնտեսվարողներ չեն եղել: Այստեղ միկրոմետրով ապահովված է միայն Ստեփանավան համայնքը։
Մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Փամբակ, Տաշիր, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներից հայտնել են, որ միկրոմետրեր են նախատեսում գնել 2023 թվականի ընթացքում։
ՀՀ կառավարությունը մտադիր է ավելի խստացնել տոպրակների վաճառքի արգելքը
Գեղարքունիքի մարզում միկրոմետրեր ունեն Գավառի և Ճամբարակի համայնքապետարանները: Այս մարզում 2022 թվականի ընթացքում իրականացվել է 150 ստուգայց։ Իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել:
Կոտայքի մարզում իրականացվել է 303 ստուգայց։ Տուգանքներ չեն եղել, տտեսվարողներին տրվել են բանավոր զգուշացումներ։ Մարզի 11 համայնքներից միկրոմետրով ապահովված են 4-ը։
Սյունիքի մարզում միկրոմետր կա միայն Տեղ համայնքում։ Այս համայնքի աշխատակիցները 2022–ին 35 ստուգայց են անցկացրել, թերություններ և խախտումներ չեն արձանագրել։
Իսկ Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի համայնքում միկրոմետր չունենալու պատճառով ստուգայցեր չեն իրականացրել։
Նույն պատճառով ստուգայցեր չեն իրականացվել նաև Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքներում։
Տավուշի մարզը թերևս միակ մարզն է, որի բոլոր համայնքներն ապահովված են միկրոմետրերով։ Այս մարզում անցած տարվա ընթացքում 220 ստուգայց է իրականացվել, բայց տուգանքներ չեն կիրառվել։ Մարզպետարանից հայտնում են, որ տնտեսվարողների հետ տարվել են բացատրական աշխատանքներ:
Թե ինչ կարգով են միկրոմետր չունեցող համայնքները տոպրակի հաստություն ստուգել, մարզպետարաններն ու ՏԿԵ նախարարությունը չեն հստակեցնում։ Բայց փաստը, որ օրենքի գործողության 1 տարվա ընթացքում Հայաստանի մարզերում վարչական պատասխանատվության ոչ մի դեպք չի գրանցվել, ինքնին խոսուն է։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով առկա իրավիճակը` կարծիք հայտնեց, որ օրենքն ընդունվել է առանց ռեալ արդյունքների մասին պատկերացման, առանց անհրաժեշտ միջոցների ներդրման, առանց արգելվող տոպրակներին իրական այլընտրանք ստեղծելու։
«Մենք մի պոլիէթիլենային տոպրակը փոխարինում ենք այլ պոլիէթիլենային տոպրակով, որը ոչ թե բնապահպանական ռիսկ չունի, այլ ուղղակի ենթադրվում է, որ այն ավելի քիչ ծավալի է արտադրվելու։ Եթե մենք չունենք թղթե տոպրակ, չունենք կտորից տոպրակներ, այլ ուղղակի ասում ենք` այս հաստ տոպրակը կարող եք 2 անգամ օգտագործել, և եթե մարդը 2 անգամ չի գտագործում, ստացվում է` կրկնակի–եռակի ավելի բարձր բնապահպանական ռիսկ է ստեղծում»,– ասաց Պիպոյանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը 300 000 կտորե տոպրակ կբաժանի քաղաքացիներին
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը այսպիսով գնացել է մի բարեփոխման, որը տեսականորեն կարող էր բարեփոխում լինել, եթե դրան համապատասխանեցվեր ենթակառուցվածքը։
Բայց քանի որ դա տեղի չունեցավ, այսօր նույն կառավարությունը ստիպված է աչք փակել օրենքի չկատարման վրա։
«Երբ որ մենք` որպես պետություն, չենք պատրաստվում, բայց գնում ենք, ստուգում ենք անում, հետո ինչ–որ մի պահից դժգոհում ենք այդ նույն ստուգումից ու ասում ենք, որ այն ոչ մի օգուտ չի տալիս, դեռ մի բան էլ վնաս է տալիս, ընդհանուր իմաստով արժեզրկում է նաև ստուգման գաղափարը»,– ասաց Պիպոյանը։
Սպառողների շահերի պաշտպանը նաև հիշեցրեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, դժգոհ լինելով օրենքի անկատարությունից, որոշել է նոր փոփոխություն անել` օրենքն էլ ավելի խստացնելով։
«Մենք ոչ թե քննարկում ենք, թե ինչն ենք սխալ արել, այլ քննարկում ենք` գուցե օրե՞նքն է վատը։ Դա ամենահեշտ ձևն է»,– ասաց Բաբկեն Պիպոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՇՄՆ–ում նախատեսում են առաջիկայում էլ ավելի խստացնել օրենքը։ Եթե 2022թ–ի հունվարի 1-ից ՀՀ–ում օրենքով արգելվել էր 50 միկրոնից բարակ տոպրակների վաճառքն ու իրացումը, ապա նոր իրավական նախաձեռնությամբ նախարարությունը մտադիր է արգելել նաև 50 միկրոնից հաստ տոպրակները։
Բացի այդ, նախատեսվում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստմասսայե սպասքը, սննդի փաթեթավորման համար օգտագործվող տարաները։
Ավելի վաղ մենք նախարարությունից նաև հետաքրքրվել էինք, թե ինչ բնապահպանական արդյունք է տվել 1 տարի գործած արգելքը, ՇՄՆ–ից հայտնել էին, որ օրենքն արդյունավետ չի եղել և ցանկալի արդյունք չի տվել։
Ստուգվում են անխտիր բոլոր սուպերմարկետները. Սաֆարյանը` պոլիէթիլենային տոպրակների մասին
Բայց նույն օրենքի պատճառով 2022թ–ի հունվարի 1-ի դրությամբ երևանյան սուպերմարկետներում 10-20 դրամով վաճառվող տոպրակներն այսօր վաճառվում են 50 դրամով։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։
Վերահսկողությունն ու վարչական պատասխանատվության իրավասությունը օրենքով վերապահվեց համայնքային կառույցներին։
50 միկրոնից բարակ տոպրակի իրացման համար օրենքով նախատեսված է 20-30 հազար դրամի տուգանք։
Լրահոս
0