https://arm.sputniknews.ru/20230215/mer-handipumy-pajmanavvorvats-e-tarerajin-aghetvov-mirzvojany-turqia-katarats-ajci-masin-55372476.html
«Մեր հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով». Միրզոյանը` Թուրքիա կատարած այցի մասին
«Մեր հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով». Միրզոյանը` Թուրքիա կատարած այցի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է հայ–թուրքական սահմանի բացմանը։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T15:54+0400
2023-02-15T15:54+0400
2023-02-15T16:01+0400
հայաստան
թուրքիա
երկրաշարժ
արարատ միրզոյան
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55369802_0:0:1600:901_1920x0_80_0_0_d4d363f2c0371e5907b1ed5c78adcf16.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի իր գործընկերոջը` Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերահաստատել է Հայաստանի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։Գրառմանը կից նա նաև Չավուշօղլուի հետ լուսանկարներ է հրապարակել։«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում` կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանն ամբողջությամբ բացելու մեր պատրաստակամությունը»,– նշել է ՀՀ ԱԳ նախարարը։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55369802_106:0:1529:1067_1920x0_80_0_0_76bb1a2fe668cb768fef349ff1db8016.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, երկրաշարժ, արարատ միրզոյան, մևլութ չավուշօղլու
հայաստան, թուրքիա, երկրաշարժ, արարատ միրզոյան, մևլութ չավուշօղլու
«Մեր հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով». Միրզոյանը` Թուրքիա կատարած այցի մասին
15:54 15.02.2023 (Թարմացված է: 16:01 15.02.2023) ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է հայ–թուրքական սահմանի բացմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի իր գործընկերոջը` Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերահաստատել է Հայաստանի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Նա այդ մասին գրել է
Twitter-ի իր էջում։ Գրառմանը կից նա նաև Չավուշօղլուի հետ լուսանկարներ է հրապարակել։
«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում` կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանն ամբողջությամբ բացելու մեր պատրաստակամությունը»,– նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը
Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր
Չավուշօղլուի հետ։