https://arm.sputniknews.ru/20230215/hhum-vorvoshaki-degheri-dificity-der-chi-veracel-avanesjany-khndirneri-u-ashkhatanqi-masin-55358884.html
ՀՀ–ում որոշակի դեղերի դիֆիցիտը դեռ չի վերացել. Ավանեսյանը` խնդիրների ու աշխատանքի մասին
ՀՀ–ում որոշակի դեղերի դիֆիցիտը դեռ չի վերացել. Ավանեսյանը` խնդիրների ու աշխատանքի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` ժամանակ առ ժամանակ գնահատում են, թե որ խմբի դեղորայքի դիֆիցիտ կա շուկայում և ըստ այդմ անհատական որոշումներ են կայացնում։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T13:34+0400
2023-02-15T13:34+0400
2023-02-15T13:37+0400
հայաստան
դեղ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55354789_0:49:1600:950_1920x0_80_0_0_3c15e60064c12312d79bae9edf4b7fda.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանում դեղերի դեֆիցիտի խնդիրը որոշակի առումով լուծվել է, բայց ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնք ևս լուծման կարիք ունեն։ Այսօր հրավիրված ասուլիսում Sputnik Արմենիայի հարցին այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Չնայած նրան, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար թույլատրում է չգրանցված տեղերի մուտքը երկիր (վերջին նման թույլտվությունը եղել է հունվարի վերջին. խմբ.), միևնույն է` դեղերի շուկայում դեռ դեֆիցիտ կա, որի մասին պարբերաբար ահազանգում են քաղաքացիները։Նրա խոսքով` դեղերի դիֆիցիտ է առաջացել նաև ձմռան ամիսներին, քանի որ և՛ եվրոպական երկրներում, և՛ ԱՄՆ–ում բավական բարձր են գրիպի հիվանդացության տոկոսները։ Դիֆիցիտի հարցում մեծ է նաև կորոնավիրուսի համավարակի դերը։«Մենք ժամանակ առ ժամանակ գնահատում ենք, թե որ խմբի դեղորայքի դիֆիցիտ ունենք շուկայում և ըստ այդմ անհատական որոշումներ ենք կայացնում»,–ասաց նա։Ավանեսյանը դեղորայքի դիֆիցիտին անդրադարձավ նաև առողջության համապարփակ ապահովագրության համատեքստում։Նրա խոսքով` այժմ աշխատանքային խումբ է ստեղծվել, որոնք մեխանիզմներ են մշակում որոշակի դեղերի կենտրոնացված գնումների կատարման համար։Հիշեցնենք` հունվարի 26–ին լրագրողների հետ զրույցում Ավանեսյանը հայտարարել էր, որ ժամանակավորապես թույլատրել է չգրանցված եվրոպական դեղերի ներկրումը երկիր։Միաժամանակ նախարարն ընդգծել էր, որ ներկրվող դեղերն անցնում են բոլոր անհրաժեշտ թեստերն ու սերտիֆիկացումը։Ավելի վաղ հայկական դեղագործական ընկերությունները հայտարարել էին մի շարք դեղամիջոցների, այդ թվում՝ հակաբիոտիկների և մանկական տարբեր օշարակների դիֆիցիտի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55354789_91:0:1514:1067_1920x0_80_0_0_e1ec2fd02e149ca68893e9a6bab44cec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեղ, անահիտ ավանեսյան
հայաստան, դեղ, անահիտ ավանեսյան
ՀՀ–ում որոշակի դեղերի դիֆիցիտը դեռ չի վերացել. Ավանեսյանը` խնդիրների ու աշխատանքի մասին
13:34 15.02.2023 (Թարմացված է: 13:37 15.02.2023) ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` ժամանակ առ ժամանակ գնահատում են, թե որ խմբի դեղորայքի դիֆիցիտ կա շուկայում և ըստ այդմ անհատական որոշումներ են կայացնում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանում դեղերի դեֆիցիտի խնդիրը որոշակի առումով լուծվել է, բայց ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնք ևս լուծման կարիք ունեն։ Այսօր հրավիրված ասուլիսում Sputnik Արմենիայի հարցին այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Չնայած նրան, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար թույլատրում է չգրանցված տեղերի մուտքը երկիր (վերջին նման թույլտվությունը եղել է հունվարի վերջին. խմբ.), միևնույն է` դեղերի շուկայում դեռ
դեֆիցիտ կա, որի մասին պարբերաբար ահազանգում են քաղաքացիները։
«Դեղորայքի միջազգային շուկայում առկա որոշակի բարդությունները դեղերի դիֆիցիտի են հանգեցնում են տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում։ Դեղորայքի միջազգային շուկայում կան որոշակի բարդություններ, մասնավորապես` արտադրական պրոցեսների խնդիրներ»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` դեղերի դիֆիցիտ է առաջացել նաև ձմռան ամիսներին, քանի որ և՛ եվրոպական երկրներում, և՛ ԱՄՆ–ում բավական բարձր են գրիպի հիվանդացության տոկոսները։ Դիֆիցիտի հարցում մեծ է նաև կորոնավիրուսի համավարակի դերը։
«Մենք ժամանակ առ ժամանակ գնահատում ենք, թե որ խմբի դեղորայքի դիֆիցիտ ունենք շուկայում և ըստ այդմ անհատական որոշումներ ենք կայացնում»,–ասաց նա։
Ավանեսյանը դեղորայքի դիֆիցիտին անդրադարձավ նաև առողջության համապարփակ ապահովագրության համատեքստում։
Նրա խոսքով` այժմ աշխատանքային խումբ է ստեղծվել, որոնք մեխանիզմներ են մշակում որոշակի դեղերի կենտրոնացված գնումների կատարման համար։
«Եթե պատվերները փոքր են, մրցույթները չեն կայանում, և այդ դեղերը պացիենտների համար դառնում են անհասանելի։ Մենք հիմա մեխանիզմներ ենք մշակում, որ կենտրոնական գնումների օգնությամբ կարողանանք ավելի արդյունավետ բանակցությունների և մրցույթների միջոցով ու շահեկան պայմաններով անհրաժեշտ դեղորայքի քանակներ ապահովենք մեր երկրում»,–ասաց նա։
Հիշեցնենք` հունվարի 26–ին լրագրողների հետ զրույցում Ավանեսյանը
հայտարարել էր, որ ժամանակավորապես թույլատրել է չգրանցված եվրոպական դեղերի ներկրումը երկիր։
Միաժամանակ նախարարն ընդգծել էր, որ ներկրվող դեղերն անցնում են բոլոր անհրաժեշտ թեստերն ու սերտիֆիկացումը։
Ավելի վաղ հայկական դեղագործական ընկերությունները հայտարարել էին մի շարք դեղամիջոցների, այդ թվում՝ հակաբիոտիկների և մանկական տարբեր օշարակների դիֆիցիտի մասին։