https://arm.sputniknews.ru/20230215/hh-mshakujti-oreri-tsragiry-nakhatesvum-e-anckacnel-rd-tarber-marzerum-harutjunjan-55382750.html
ՀՀ մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում. Հարությունյան
ՀՀ մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում. Հարությունյան
Sputnik Արմենիա
Յարոսլավլում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T18:40+0400
2023-02-15T18:40+0400
2023-02-15T18:45+0400
վաղարշակ հարությունյան
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55381875_0:54:1024:630_1920x0_80_0_0_864bf2e30fc1680edd99813447496ad4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում։ ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ հանդիպման ժամանակ Յարոսլավլում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, տեղեկանում ենք ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունից։Իր հերթին Եվրաևն ընդգծել է մշակութային կապերի զարգացման կարևորությունն ու անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։«Յարոսլավլի մարզի համար մեծ պատիվ է այս մշակութային ծրագրի իրականացումը։ Մենք Հայաստանի հետ համագործակցության վաղեմի ավանդույթներ ունենք։ 2008թ․-ին ստորագրվել է Յարոսլավլի և ՀՀ Արմավիրի մարզի միջև համաձայնագիր առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին»,–ասել է Եվրաևը։Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, տրանսպորտային և կրթական ոլորտների համագործակցությանը։ Կողմերն ընդգծել են նաև տեղի հայ համայնքի գործունեության կարևորությունը։Նշենք, որ Հարությունյանն այսօր կմասնակցի «Յարոսլավլի մարզում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55381875_57:0:968:683_1920x0_80_0_0_38e16c1cd0e05f368d0558ad7aecd128.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշակ հարությունյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, մշակույթ
վաղարշակ հարությունյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, մշակույթ
ՀՀ մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում. Հարությունյան
18:40 15.02.2023 (Թարմացված է: 18:45 15.02.2023) Յարոսլավլում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում։ ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ հանդիպման ժամանակ Յարոսլավլում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, տեղեկանում ենք
ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունից։
«Մենք որոշել ենք Հայաստանի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը տալ Յարոսլավլում՝ Ռուսաստանի պատմական քաղաքների «Ոսկե օղակի» երթուղու սրտում։ Կարևոր ենք համարում ակտիվացնել մեր հարաբերությունները բոլոր առանցքային ուղղություններով՝ բարձրացնելով դրանք նոր մակարդակի»,–ասել է Հարությունյանը։
Իր հերթին Եվրաևն ընդգծել է մշակութային կապերի զարգացման կարևորությունն ու անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։
«Յարոսլավլի մարզի համար մեծ պատիվ է այս մշակութային ծրագրի իրականացումը։ Մենք Հայաստանի հետ համագործակցության վաղեմի ավանդույթներ ունենք։ 2008թ․-ին ստորագրվել է Յարոսլավլի և ՀՀ Արմավիրի մարզի միջև համաձայնագիր առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին»,–ասել է Եվրաևը։
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, տրանսպորտային և կրթական ոլորտների համագործակցությանը։ Կողմերն ընդգծել են նաև տեղի հայ համայնքի գործունեության կարևորությունը։
Նշենք, որ Հարությունյանն այսօր կմասնակցի «Յարոսլավլի մարզում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը։