00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում գրեթե 2 ամիս ոչ ոք չի սպասարկել լուսացույցները. պարզաբանում է քաղաքապետարանը

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լուսացույցների սպասարկման պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 25-ին։ Նոր մրցույթը կայացել է հունվարի 9-ին, ապա հայտարարվել է մրցույթի 2-րդ փուլ, այս անգամ փետրվարի 6-ին։ Այդ ընթացքում լուսացույցների հետ կապված ընթացիկ խնդիրները լուծվել են սեփական ռեսուրսների հաշվին:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արդեն գրեթե 2 ամիս Երևանի շուրջ 50 խաչմերուկում լուսացույցներն աշխատում են խափանումներով կամ ընդհանրապես չեն աշխատում։ Այս հարցով Sputnik Արմենիան դիմել է «Լոկատոր» ընկերություն, որը սպասարկում է մայրաքաղաքի լուսացույցների ցանցը։
Պարզվել է, որ ընկերության պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 25-ին, սակայն, որպեսզի այս կենսական նշանակության ենթակառուցվածքի աշխատանքը չընդհատվի, ընկերությունը շարունակել է սպասարկումը մինչև հունվարի 9-ը․ այդ օրը հրապարակվել էր 2023-ի պայմանագրի մրցույթի հրավերը։
Ընկերությունը պետական և համայնքային տենդերների կայքում չի կարողացել տեղադրել իր մրցութային հայտը, քանի որ այդ կայքը չէր աշխատում։ Բայց և այնպես, «One click» անունով մեկ այլ ընկերություն կարողացել է տեղադրել իր հայտը։ Դրանից հետո «Լոկատորը» կորցրել է վստահությունը մրցույթի նկատմամբ և դադարեցրել է սպասարկումը։
Սիրահարվածից մինչև պարող. աշխարհի յուրօրինակ լուսացույցները
Փետրվարի 6-ին կրկին հայտարարված մրցույթը կայացավ, և այն նվազագույն առավելությամբ հաղթել է «One click»-ը, որի մասին որևէ տեղեկություն համացանցում չկա։
Այսպիսով, թեև մրցույթն ավարտվել է դեկտեմբերի 25-ին, քաղաքապետարանը նոր մրցութ էր հայտարարել միայն երկու շաբաթ անց՝ հունվարի 9-ին։ Գումարելով բուն մրցույթի տևողությունը (ևս երկու շաբաթ)՝ ստացվում է, որ քաղաքապետարանն ի սկզբանե թույլատրելի էր համարել 1 ամսով խաչմերուկները թողնել առանց կարգավորման։
Պարզաբանումների համար Sputnik Արմենիան դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղ մեզ ասել են, որ Երևանի լուսազդանշանների սպասարկման համար մրցույթ հայտարարվել է հունվարի 9-ին` համաձայն ՀՀ գնումների մասին օրենքի:
«Հունվարի 9-ին մրցույթը համարվել է չկայացած, քանի որ հայտարարված ընթացակարգի շրջանակներում ներկայացվել է մեկ գնման հայտ, որը տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ չի բացվել և հասանելի չեն եղել կցված փաստաթղթերը: Օրենքով սահմանված ժամկետներում մրցույթը հայտարարվել է 2-րդ անգամ, որի բացումը եղել է փետրվարի 6-ին, մասնակցել է 2 կազմակերպություն, և հաղթող ճանաչվել է այն կազմակերպությունը, որը ներկայացրել էր նվազագույն գինը»,– ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ քաղաքապետարանից տեղեկացրել են, որ լուսացույցների հետ կապված ընթացիկ սպասարկման խնդիրներն այս ընթացքում լուծվել են սեփական ռեսուրսների հաշվին:
Հարցին՝ արդյոք հաղթող ընկերությունն այդ ոլորտում փորձ ունի, նշել են` ընկերությունը Երևան քաղաքում նախկինում տեղադրել է «Հետիոտն կանչի» լուսացույցներ և ունի անհրաժեշտ սպասարկման փորձ:
Լրահոս
0