https://arm.sputniknews.ru/20230215/erevanum-dproc-er-ajrvum-hatuk-usumnakan-varzhanq-davtashenum-55400105.html
Երևանում դպրոց էր «այրվում». հատուկ ուսումնական վարժանք՝ Դավթաշենում
Երևանում դպրոց էր «այրվում». հատուկ ուսումնական վարժանք՝ Դավթաշենում
Sputnik Արմենիա
Ուսումնավարժության ընթացքում պարզ է դարձել, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին, սակայն եղել են նաև... 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T22:10+0400
2023-02-15T22:10+0400
2023-02-15T22:10+0400
վարժանք
հրդեհ
դպրոց
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55397961_0:213:2048:1365_1920x0_80_0_0_39714860668e56a5421aff63e9566ea0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցի երրորդ հարկում փետրվարի 15-ին «հրդեհ» է բռնկվել, շենքում գտնվող աշխատակիցներն ու աշակերտներն էլ տարհանվել են։ Այս ամենը հատուկ տակտիկական ուսումնավարժության սցենար է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ըստ այդ նույն սցենարի կատարվել են հրդեհաշիջման աշխատանքներ։«Աշակերտների և աշխատակազմի տարահանումը կատարվել է մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դպրոցական կազմավորումների ուժերով։ Պայմանական դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, որոնք անմիջապես սկսել են հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները: Հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով դպրոցի 3-րդ հարկի ծխապատ տարածքից դուրս են բերել «3 տուժածի», որոնց դպրոցի բուժանձնակազմը տեղում ցուցաբերել է առաջին բժշկական օգնություն»,– ասված է հաղորդագրությունում։Ուսումնավարժության ընթացքում պարզ է դարձել, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին:Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները մատնանշել են վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, տվել համապատասխան ցուցումներ և խորհուրդներ:Ընդհանուր առմամբ մասնագետները դրական են գնահատել արդյունքները:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55397961_122:0:1942:1365_1920x0_80_0_0_97833949bef7cf6b05c30deac2447d1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարժանք, հրդեհ, դպրոց, երևան
վարժանք, հրդեհ, դպրոց, երևան
Երևանում դպրոց էր «այրվում». հատուկ ուսումնական վարժանք՝ Դավթաշենում
Ուսումնավարժության ընթացքում պարզ է դարձել, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին, սակայն եղել են նաև որոշ թերություններ։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցի երրորդ հարկում փետրվարի 15-ին «հրդեհ» է բռնկվել, շենքում գտնվող աշխատակիցներն ու աշակերտներն էլ տարհանվել են։ Այս ամենը հատուկ տակտիկական ուսումնավարժության սցենար է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ այդ նույն սցենարի կատարվել են հրդեհաշիջման աշխատանքներ։
«Աշակերտների և աշխատակազմի տարահանումը կատարվել է մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դպրոցական կազմավորումների ուժերով։ Պայմանական դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, որոնք անմիջապես սկսել են հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները: Հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով դպրոցի 3-րդ հարկի ծխապատ տարածքից դուրս են բերել «3 տուժածի», որոնց դպրոցի բուժանձնակազմը տեղում ցուցաբերել է առաջին բժշկական օգնություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ուսումնավարժության ընթացքում պարզ է դարձել, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին:
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները մատնանշել են վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, տվել համապատասխան ցուցումներ և խորհուրդներ:
Ընդհանուր առմամբ մասնագետները դրական են գնահատել արդյունքները: