https://arm.sputniknews.ru/20230215/erdvoghany-pak-handipum-e-anckacrel-iraqjan-qrdstani-ghekavari-het-zlm-55348170.html
Էրդողանը փակ հանդիպում է անցկացրել Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ. ԶԼՄ
Էրդողանը փակ հանդիպում է անցկացրել Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի առաջնորդներն ավելի վաղ հայտարարել էին մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին: 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T10:20+0400
2023-02-15T10:20+0400
2023-02-15T10:52+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/0d/49712325_0:0:3119:1754_1920x0_80_0_0_d1dcb5c0208a48ce9a0d0c12a35d2d2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։Թե ինչ են քննարկել Էրդողանն ու Բարզանին, հայտնի չէ։Ավելի վաղ Էրդողանը և Բարզանին հայտարարել էին առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին:Հունվարին Էրդողանը Իրաքի նոր վարչապետ Մուհամմեդ աս Սուդանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) ներկայությունը արաբական երկրում և մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Էրդողանի գրասենյակի հաղորդմամբ՝ նախագահն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը, կայունությանն ու խաղաղությանը և հույս ունի ամրապնդել համագործակցությունը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/0d/49712325_224:0:2953:2047_1920x0_80_0_0_c1c2393cfc272574e377f053c43565bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանը փակ հանդիպում է անցկացրել Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ. ԶԼՄ
10:20 15.02.2023 (Թարմացված է: 10:52 15.02.2023) Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի առաջնորդներն ավելի վաղ հայտարարել էին մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է
«Anadolu»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանիին։ Հանդիպումը կայացել է Անկարայում՝ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման թուրքական վարչության (AFAD) կենտրոնակայանում: Բանակցություններն անցել են փակ դռների հետևում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Թե ինչ են քննարկել Էրդողանն ու Բարզանին, հայտնի չէ։
Ավելի վաղ Էրդողանը և Բարզանին հայտարարել էին առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին:
Հունվարին Էրդողանը Իրաքի նոր վարչապետ Մուհամմեդ աս Սուդանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) ներկայությունը արաբական երկրում և մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Էրդողանի գրասենյակի հաղորդմամբ՝ նախագահն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը, կայունությանն ու խաղաղությանը և հույս ունի ամրապնդել համագործակցությունը: