00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արևմուտքը կարող է ՀՀ–ի կոռուպցիայի դեմ պայքարում հետընթացը ճնշման գործիք դարձնել. Աշոտյան

ՀՀ–ի կոռուպցիայի դեմ պայքարում հետընթացը հնարավոր է Արևմուտքը ճնշման գործիք օգտագործի. Աշոտյան
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը վստահեցնում է, որ 2018–ից հետո արևմտյան կառույցները, ՀՀ–ում ինդեքսների աճ ցույց տալով, «ավանս» էին տվել Նիկոլ Փաշինյանին։
Չի բացառվում, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հետընթացը Արևմուտքն օգտագործի որպես ՀՀ–ի վրա աշխարհաքաղաքական ճնշում գործադրելու գործիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության վերջին զեկույցի հնարավոր հետևանքներին։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը օրերս հրապարակեց կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, համաձայն որի՝ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում թուլացրել է դիրքերը 3 միավորով ու 46 միավորով հայտնվել 63-րդ տեղում՝ նախորդ 58-րդի փոխարեն։
Աշոտյանը նշեց, որ աշխարհում նման դեպքեր եղել են, երբ կոռուպցիայի դեմ պայքարում ցածր ինդեքսները դարձել են աշխարհաքաղաքական գործիք և օգտագործվել են ճնշում գործադրելու համար։
«Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի ուղղությամբ վստահաբար կուտակել է կոմպրոմատների հսկայական փաթեթ, և կարծում եմ` ոչ միայն Արևմուտքն է այդպիսի փաթեթի սեփականատեր։ Ուստի Նիկոլ Փաշինյանն իր և իր մերձավոր շրջապատի մարդկային թուլությունների զոհը կդառնա նաև աշխարհաքաղաքական պայքարի տիրույթում»,– ասաց քաղաքական գործիչը։
Նրա դիտարկմամբ` թեպետ կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրի, կառավարության գերակայությունն է, և այդ երևույթն ունի իր բացասական հետևանքները երկրի համար, սակայն այն ամբողջովին արմատախիլ անել հնարավոր չէ, և այդ երևույթը կա անգամ այն երկրներում, որտեղ մահապատիժ է հասնում կոռուպցիայի համար, օրինակ` Չինաստանում, Իրանում։
Այս համատեքստում ՀՀԿ փոխնախագահը զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի հետ` նշելով, որ Ուկրաինային հսկայական օգնություն ուղարկելուց և այդ երկրի ղեկավարության հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու պարագայում անգամ արևմտյան կառույցները աչք չեն փակում ուկրաինական կոռուպցիայի մակարդակի վրա։
Հայաստանը կարող է վերադառնալ 2018թ. Փաշինյանը նիստի է հրավիրում յուրայիններին
Հետևաբար, եթե «любимчик» Ուկրաինայի պարագայում Արևմուտքն այդ երևույթների վրա չի կարող շարունակաբար աչք փակել, Աշոտյանը վստահ է, որ Հայաստանի պարագայում առավել ևս աչք չի փակի։
«Արևմտյան ֆինանսական ինստիտուտների, տարաբնույթ բանկերի, հետախուզական ծառայությունների տվյալները բավականին հարուստ են Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի կոռուպցիոն դրվագներով և փաստերով։ Եվ ես չեմ զարմանա, որ եթե հանկարծ Նիկոլը (Փաշինյան խմբ.) իրեն խելոք չպահի, կազմակերպվեն այդպիսի աղբյուրներից նոր արտահոսքեր` կապված իր և իր մերձավոր շրջապատի կոռուպցիոն դրսևորումների հետ»,–նշեց քաղաքական գործիչը։
Աշոտյանը պատահական չի համարում, որ 2018 թվականից հետո արևմտյան կառույցների Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերում ինդեքսների աճ են ցույց տվել։ Նրա կարծիքով` Արևմուտքը, Նիկոլ Փաշինյանի հետ աշխարհաքաղաքական շրջադարձի հույսեր կապելով, այդ ինդեքսները «ավանս» է տվել, որը մի քանի տարի պահպանվել է։
«Այժմ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իրենից ակնկալված աշխարհաքաղաքական շրջադարձը, սակայն դեռևս չի ավարտել։ Հետևաբար այդ զեկույցները մի կողմից բլիթի, մյուս կողմից մտրակի քաղաքականության դրսևորում են։ Քանի դեռ Փաշինյանն իր գործը չի ավարտել, այդ մտրակը պարբերաբար աշխատելու է իր դեմ»,– հավելեց նա։
Հիշեցնենք, որ վերջին զեկույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլը» ընդգծել է, որ Հայաստանը վերջին 6 տարվա ընթացքում իր դիրքերը բարելաված 8 երկրներից մեկն է եղել, սակայն մի քանի տարվա առաջընթացից հետո 2022 թվականին մտահոգիչ նշաններ է ցույց տվել։
Լրահոս
0