https://arm.sputniknews.ru/20230214/turqiajum-platakneric-aveli-qan-8000-mardu-en-durs-berel-vorvonq-voghj-en-eghel-erdvoghan-55317608.html
Թուրքիայում փլատակներից ավելի քան 8000 մարդու ողջ են դուրս բերել. Էրդողան
Թուրքիայում փլատակներից ավելի քան 8000 մարդու ողջ են դուրս բերել. Էրդողան
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը նշել է, որ երկրաշարժերը հսկայական ավերածություններ են առաջացրել 500 կմ շառավղով։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T16:01+0400
2023-02-14T16:01+0400
2023-02-14T16:12+0400
թուրքիա
երկրաշարժ
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49051693_0:156:3087:1892_1920x0_80_0_0_0ea1880d59ce7026f508c851709189a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Թուրքիայի 81 հազար քաղաքացիների զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, փլատակներից ավելի քան 8000 մարդու ողջ են դուրս բերել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս թվերը հրապարակել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Ցավոք, երկրաշարժերը հսկայական ավերածություններ են առաջացրել էպիկենտրոնից 500 կմ շառավղով՝ 10 նահանգում, որտեղ ապրում է 13,5 մլն քաղաքացի։ Ընդհանուր առմամբ աղետից տուժել է մոտ 20 մլն մարդ։ Գիտնականների խոսքով՝ երկրաշարժերը հավասարազոր են եղել 500 ատոմային ռումբի պայթյունի»,– ասել է Էրդողանը «World Government Summit»-ի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49051693_177:0:2908:2048_1920x0_80_0_0_5d4079d0b6b81a97a4729d450c2eb64a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, երկրաշարժ, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիայում փլատակներից ավելի քան 8000 մարդու ողջ են դուրս բերել. Էրդողան
16:01 14.02.2023 (Թարմացված է: 16:12 14.02.2023) Թուրքիայի նախագահը նշել է, որ երկրաշարժերը հսկայական ավերածություններ են առաջացրել 500 կմ շառավղով։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Թուրքիայի 81 հազար քաղաքացիների զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, փլատակներից ավելի քան 8000 մարդու ողջ են դուրս բերել։ Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այս թվերը հրապարակել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ցավոք, երկրաշարժերը հսկայական ավերածություններ են առաջացրել էպիկենտրոնից 500 կմ շառավղով՝ 10 նահանգում, որտեղ ապրում է 13,5 մլն քաղաքացի։ Ընդհանուր առմամբ աղետից տուժել է մոտ 20 մլն մարդ։ Գիտնականների խոսքով՝
երկրաշարժերը հավասարազոր են եղել 500 ատոմային ռումբի պայթյունի»,– ասել է Էրդողանը «World Government Summit»-ի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։