https://arm.sputniknews.ru/20230214/putinn-alievi-het-qnnarkel-e-taratsashrjanum-steghtsvats-iravitshaky-55342558.html
Պուտինն Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Պուտինն Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Վերահաստատվել է եռակողմ համաձայնագրի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T22:35+0400
2023-02-14T22:35+0400
2023-02-14T22:36+0400
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
կովկաս
տարածաշրջան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49723849_0:0:2947:1657_1920x0_80_0_0_515d20093590e9cc659cdd09f3cc5eeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Դիտարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է հայ–ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։Բացի այդ, մանրամասն քննարկվել են 2 երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49723849_42:0:2773:2048_1920x0_80_0_0_5e6207d850b1e10327d4ef14b4a02d6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, իլհամ ալիև, կովկաս, տարածաշրջան , հայաստան, ադրբեջան
վլադիմիր պուտին, իլհամ ալիև, կովկաս, տարածաշրջան , հայաստան, ադրբեջան
Պուտինն Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
22:35 14.02.2023 (Թարմացված է: 22:36 14.02.2023) Վերահաստատվել է եռակողմ համաձայնագրի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Դիտարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է հայ–ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։
«Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մանրամասն քննարկվել են 2 երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։
Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։