Փրկարարները Հալեպից վերադառնում են Հայաստան. լուսանկարներ
14:16 14.02.2023 (Թարմացված է: 14:19 14.02.2023)
© Photo : Facebook / Consulate General of Armenia, Aleppo, SyriaՓրկարարները Հալեպից վերադառնում են Հայաստան
Փրկարարները Հալեպից վերադառնում են Հայաստան
Բաժանորդագրվել
Փրկարարական խումբը Սիրիա էր մեկնել փետրվարի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սիրիա մեկնած փրկարարական խումբը վերադառնում է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
© Photo : Facebook / Consulate General of Armenia, Aleppo, SyriaՓրկարարները Հալեպից վերադառնում են Հայաստան
Փրկարարները Հալեպից վերադառնում են Հայաստան
«Հալեպ ժամանած փրկարարական խումբը, ավարտելով իր առաքելությունը, վերադարձավ հայրենիք»,– ասված է ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
© Photo : Facebook / Consulate General of Armenia, Aleppo, SyriaՓրկարարները Հալեպից վերադառնում են Հայաստան
Փրկարարները Հալեպից վերադառնում են Հայաստան
Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 7-ին փրկարարական ջոկատ էր ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։