https://arm.sputniknews.ru/20230214/mets-janq-eq-nerdrel-hajhndkakan-pvokhgvortsakcutjan-hamar-mirzvojany-heracvogh-despanin-55309585.html
Մեծ ջանք եք ներդրել հայ–հնդկական փոխգործակցության համար. Միրզոյանը` հեռացող դեսպանին
Մեծ ջանք եք ներդրել հայ–հնդկական փոխգործակցության համար. Միրզոյանը` հեռացող դեսպանին
Sputnik Արմենիա
Հայաստանում Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T14:11+0400
2023-02-14T14:11+0400
2023-02-14T14:17+0400
արարատ միրզոյան
հնդկաստան
դեսպան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55305556_0:0:1601:901_1920x0_80_0_0_b3b8d27e10faa6faccd596bf1a00953a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայ–հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կեպով զարգանում են։ Այս մասին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են նաև, որ երկու երկրի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով է։Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:Հիշեցնենք, որ Կիշան Դան Դեվալը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին։ Մինչ այդ նա կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:ԶԼՄ–ներում էլ տեղեկություններ են տարածվում, որ նոր դեսպանը Նիլակշի Սահա Սինհային է, որը բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է ու վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը. ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզվի։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55305556_65:0:1488:1067_1920x0_80_0_0_12f89b84852de8f5b45bb47ed9cc14d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հնդկաստան, դեսպան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան, հնդկաստան, դեսպան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Մեծ ջանք եք ներդրել հայ–հնդկական փոխգործակցության համար. Միրզոյանը` հեռացող դեսպանին
14:11 14.02.2023 (Թարմացված է: 14:17 14.02.2023) Հայաստանում Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայ–հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կեպով զարգանում են։ Այս մասին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են նաև, որ երկու երկրի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով է։
«Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ 2 երկրի միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:
Հիշեցնենք, որ Կիշան Դան Դեվալը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին։ Մինչ այդ նա կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
ԶԼՄ–ներում էլ տեղեկություններ են տարածվում, որ
նոր դեսպանը Նիլակշի Սահա Սինհային է, որը բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է ու վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը. ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզվի։