https://arm.sputniknews.ru/20230214/mak-i-glkhavvor-qartughary-kvoch-e-arel-shurj-400-mln-dvolar-havaqel-siriaji-hamar-55336194.html
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շուրջ 400 մլն դոլար հավաքել Սիրիայի համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շուրջ 400 մլն դոլար հավաքել Սիրիայի համար
Sputnik Արմենիա
Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ը նմանատիպ կոչ է պատրաստում նաև Թուրքիայի համար։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T19:36+0400
2023-02-14T19:36+0400
2023-02-14T19:38+0400
անտոնիո գուտերեշ
սիրիա
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55333903_0:71:1601:971_1920x0_80_0_0_cce34a9b1119ed8b3004185b93c4ee34.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել 397 մլն դոլար հավաքել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար:«Այսօր հայտարարում եմ, որ ՄԱԿ-ը մարդասիրական օգնության կոչ է անում» –ասել է Գուտերեշը լրագրողներին:Նրա խոսքով՝ գումարը երեք ամսվա համար է հաշվարկված։Գուտերեշն ավելացրել է, որ ՄԱԿ-ը նմանատիպ կոչ է պատրաստում նաև Թուրքիայի համար։Գլխավոր քարտուղարը նշել է, որ երկրաշարժերից անմիջապես հետո ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցով 50 մլն դոլար է տրամադրել Սիրիային և Թուրքիային օգնություն ցուցաբերելու համար։Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55333903_82:0:1505:1067_1920x0_80_0_0_6d1c88c5039d1503bde437ec9ea573d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անտոնիո գուտերեշ, սիրիա, հումանիտար օգնություն
անտոնիո գուտերեշ, սիրիա, հումանիտար օգնություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շուրջ 400 մլն դոլար հավաքել Սիրիայի համար
19:36 14.02.2023 (Թարմացված է: 19:38 14.02.2023) Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ը նմանատիպ կոչ է պատրաստում նաև Թուրքիայի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել 397 մլն դոլար հավաքել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար:
«Այսօր հայտարարում եմ, որ ՄԱԿ-ը մարդասիրական օգնության կոչ է անում» –ասել է Գուտերեշը լրագրողներին:
Նրա խոսքով՝ գումարը երեք ամսվա համար է հաշվարկված։
Գուտերեշն ավելացրել է, որ ՄԱԿ-ը նմանատիպ կոչ է պատրաստում նաև Թուրքիայի համար։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ երկրաշարժերից անմիջապես հետո ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցով
50 մլն դոլար է տրամադրել Սիրիային և Թուրքիային օգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին
հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։