00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է ռազմական համագործակցության ընդլայնման հարցը

© Photo : press office of MoD of RAԿարեն Բրուտյանն ու Շրի Ռաջնաթ Սինկհը
Կարեն Բրուտյանն ու Շրի Ռաջնաթ Սինկհը - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Կարեն Բրուտյանն ու Շրի Ռաջնաթ Սինկհը
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Հնդկաստանում մասնակցելու է պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհը քննարկել են հայ–հնդկական ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Բրուտյանն աշխատանքային այցով է մեկնել Հնդկաստան։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փոխնախարարը Հնդկաստան է մեկնել` մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:
Հիշեցնենք` 2022 թվականի հուլիսին հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմական մատակարարումների հարցը քննարկելու նպատակով այցելել է Նյու Դելի։
Ըստ «The Sentinel»-ի` հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանել, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, որոշ տվյալների համաձայն, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:
Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։
Հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։
Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում:
Լրահոս
0