https://arm.sputniknews.ru/20230214/huzich-e-tesnel-vor-tshnamanqy-mi-kvoghm-e-drvum-pauery-hh-i-turqiajin-ognelu-masin-55327879.html
Հուզիչ է տեսնել, որ թշնամանքը մի կողմ է դրվում. Փաուերը` ՀՀ-ի` Թուրքիային օգնելու մասին
Հուզիչ է տեսնել, որ թշնամանքը մի կողմ է դրվում. Փաուերը` ՀՀ-ի` Թուրքիային օգնելու մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը սխալվել է և գրել, որ հայ–թուրքական սահմանը 35 տարի է` ինչ փակ է։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T17:22+0400
2023-02-14T17:22+0400
2023-02-14T17:23+0400
ամն
սամանտա փաուեր
հայաստան
թուրքիա
սահման
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/1254/90/12549024_0:51:1600:951_1920x0_80_0_0_fca7e9a68c9167921f53f29534a28daf.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։«35 տարվա մեջ առաջին անգամ (Սամանթա Փաուերը սխալվել է, քանի որ սահմանը փակ է 1993 թվականից` գրեթե 30 տարի) Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը բացվել է, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկել է 100 տոննա բեռ և որոնողափրկարարական խումբ»,–գրել է նա։Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
ամն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1254/90/12549024_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6dbdb9394c801a0cb2d8a10955dec8b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, սամանտա փաուեր, հայաստան, թուրքիա, սահման, երկրաշարժ
ամն, սամանտա փաուեր, հայաստան, թուրքիա, սահման, երկրաշարժ
Հուզիչ է տեսնել, որ թշնամանքը մի կողմ է դրվում. Փաուերը` ՀՀ-ի` Թուրքիային օգնելու մասին
17:22 14.02.2023 (Թարմացված է: 17:23 14.02.2023) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը սխալվել է և գրել, որ հայ–թուրքական սահմանը 35 տարի է` ինչ փակ է։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։
«35 տարվա մեջ առաջին անգամ (Սամանթա Փաուերը սխալվել է, քանի որ սահմանը փակ է 1993 թվականից` գրեթե 30 տարի) Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը բացվել է, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկել է 100 տոննա բեռ և որոնողափրկարարական խումբ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։