00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ՌԴ գործընկերների հետ քննարկում է բոլոր խնդիրները. Գրիգորյանը` ԵՄ առաքելության մասին

© Photo : Twitter / Ararat MirzoyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԽ քարտուղարի խոսքով` առկա անվտանգային համակարգերը չեն գործում, ուստի Երևանը հրավիրել է եվրոպացի դիտորդների։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի Դաշնության գործընկերներին ներկայացրել է այն պատճառները, որոնց համար հրավիրել է ԵՄ առաքելությանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը փոխկապակցված է 2021-2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետ։
«Հաշվի առնելով մեր ունեցած փորձը, որ գոյություն ունեցող անվտանգային համակարգերը չեն գործում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու համար»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ երաշխիքները միշտ չէ, որ ռազմական են, երբեմն դրանք կարող են ապահովել նույնիսկ տնտեսական հարաբերությունները։ Եվ այս առումով քաղաքացիական առաքելությունը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։
Խոսելով Մոսկվայի բացասական դիրքորոշման մասին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը պարբերաբար քննարկում է Ռուսաստանի հետ բոլոր խնդրահարույց հարցերը։
«Հայաստանը ՌԴ գործընկերների հետ պարբերաբար քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումները, թե ինչու են այս կամ այն քայլերը կատարել։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակում եղավ, տարածքներ օկուպացվեցին, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»,–ասաց նա։
Փաշինյանը պարզաբանեց` ինչու Հայաստանում կտեղակայվի ԵՄ և ոչ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել երկամյա մանդատով Հայաստան գործուղվող քաղաքացիական նոր առաքելության ձևավորմանը։
Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից, կներառի մոտ 100 մարդ, այդ թվում՝ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։
Առաքելության նպատակն է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանումը, տեղում վստահության ձևավորումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար նպաստավոր պայմանների ապահովումը։
Այն կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, ։
Լրահոս
0