https://arm.sputniknews.ru/20230214/hhn-karvogh-e-svocialakan-ardarutjan-glvobal-kvoaliciaji-mas-kazmel-hungbvoji-arajarky-55304241.html
ՀՀ–ն կարող է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի մաս կազմել. Հունգբոյի առաջարկը
ՀՀ–ն կարող է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի մաս կազմել. Հունգբոյի առաջարկը
Sputnik Արմենիա
Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային... 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T13:29+0400
2023-02-14T13:29+0400
2023-02-14T13:48+0400
նարեկ մկրտչյան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
նախարար
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55303959_0:87:1601:987_1920x0_80_0_0_9e5ebeaed81be5df92b3e897f6e5c897.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը կարող է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի մաս կազմել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին նման առաջարկ է արել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում։Նախարար Մկրտչյանի խոսքով՝ կազմակերպության հետ փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։Ժիլբեր Հունգբոն էլ վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու ոլորտային համագործակցությանն ուղղված անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր։«Դուբայ» ապահովագրական ընկերությունը ՀՀ կգա՞. Մկրտչյանը հանդիպել է տնօրենի հետԶրուցակիցները քննարկել են նաև տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը։Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Ժիլբեր Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրագրությամբ։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55303959_84:0:1515:1073_1920x0_80_0_0_89935dc7f5c9726940ba453749aadaa7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ մկրտչյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, նախարար, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
նարեկ մկրտչյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, նախարար, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ–ն կարող է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի մաս կազմել. Հունգբոյի առաջարկը
13:29 14.02.2023 (Թարմացված է: 13:48 14.02.2023) Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը կարող է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի մաս կազմել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին նման առաջարկ է արել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն, հայտնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում։
«Հանդիպմանը քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք խնդիրների»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարար Մկրտչյանի խոսքով՝ կազմակերպության հետ փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։
Ժիլբեր Հունգբոն էլ վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու ոլորտային համագործակցությանն ուղղված անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր։
Զրուցակիցները քննարկել են նաև տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը։
Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Ժիլբեր Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրագրությամբ։