https://arm.sputniknews.ru/20230214/hh-ishkhanutjunneri-het-arka-en-vorvosh-tarakartsutjunner-garegin-erkrvord-55294036.html
Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Գարեգին Երկրորդ
Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Գարեգին Երկրորդ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը պատմել է, թե ինչու չի կայացել նախկին նախագահների հանդիպումը և ինչպիսի դիրքորոշում ունի Հայ առաքելական եկեղեցին ԼՂ հակամարտության հարցի... 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T11:02+0400
2023-02-14T11:02+0400
2023-02-14T11:14+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
իշխանություն
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/2095/67/20956797_0:0:1601:901_1920x0_80_0_0_8e1fe3c2a7f3b3db32326e351bc2fb45.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը վստահեցնում է` ՀՀ ներկայիս իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում։Նա շեշտել է, որ եկեղեցին իր ներդրումն է ունենում հայ ժողովրդի բարօրության, անվտանգ կյանքի ու հայոց պետականության զորացման հարցոմ, և հենց այդ ոգով պետք է ընկալվեն եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։Նշենք, որ ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը միմյանցից առանձին են այցելում Եռաբլուր։Գարեգին Բ–ն այցելել է Եռաբլուր և աղոթել զոհվածների հոգիների հանգստության համարՀարցին` արդյոք արգելվում է հոգևորականներին քննադատությամբ հանդես գալ իշխանությունների հանդեպ, կաթողիկոսն ընդգծել է` յուրաքանչյուրն էլ ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգևոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Նա վստահեցրել է, որ այդ առումով ոչ մի արգելք եկեղեցականների առջև դրված չէ։Կաթողիկոսը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակն է ստիպել Մայր Աթոռում Արցախի և ՀՀ նախագահների մասնակցությամբ քննարկումներ նախաձեռնել։ Եղել են և՛ առանձնազրույցներ նախագահների հետ, և ընդհանուր հանդիպումը։Արձանագրված մոտեցումների տարբերությունների և քաղաքական կյանքի հետագա զարգացումներիպատճառով նոր հանդիպում հնարավոր չի եղել նախաձեռնել։Հարցին, թե ինչ գործողությունների կդիմի եկեղեցին, եթե օրվա իշխանությունները որոշեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել և Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, նա հայտարարեց, որ Արցախի մեր ժողովրդի կարգավիճակի առնչությամբ մոտեցումն իրենք բազմիցս և հստակ հնչեցրել են տարբեր առիթներով։«Մեր ժողովրդի միասնական ամուր կամքով ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է հասնենք ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի իրագործմանը՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի»,– ընդգծել է կաթողիկոսը։Հաստատուն մնացեք հայրենի հողում ապրելու վճռականության մեջ․ Գարեգին Բ–ն՝ արցախցիներինՀիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու միջև տարաձայնությունների մասին սկսել են խոսել հեղափոխությունից անմիջապես հետո։ Որոշ փորձագետներ կարծում էին, որ հենց ներկա իշխանություններն էին Գարեգին Երկրորդի դեմ շարժում սկսել, որը,սակայն, հետագայում ձախողվեց։ Խնդիրներն ավելի սրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պահանջեց վարչապետի և իր թիմի հրաժարականը։ Հոգևորականներից շատերը հաճախ մասնակցում են ընդդիմադիրների կազմակերպած նախաձեռնություններին, շարժումներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2095/67/20956797_0:0:1421:1066_1920x0_80_0_0_a71b803a9264f91f6d5df8f52b21dee0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իշխանություն, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իշխանություն, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին
Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Գարեգին Երկրորդ
11:02 14.02.2023 (Թարմացված է: 11:14 14.02.2023) Ամենայն հայոց կաթողիկոսը պատմել է, թե ինչու չի կայացել նախկին նախագահների հանդիպումը և ինչպիսի դիրքորոշում ունի Հայ առաքելական եկեղեցին ԼՂ հակամարտության հարցի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը վստահեցնում է` ՀՀ ներկայիս իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում։
«Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի և իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակում։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ»,– նշել է կաթողիկոսը։
Նա շեշտել է, որ եկեղեցին իր ներդրումն է ունենում հայ ժողովրդի բարօրության, անվտանգ կյանքի ու հայոց պետականության զորացման հարցոմ, և հենց այդ ոգով պետք է ընկալվեն եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։
Նշենք, որ ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը միմյանցից առանձին են այցելում Եռաբլուր։
Հարցին` արդյոք արգելվում է հոգևորականներին քննադատությամբ հանդես գալ իշխանությունների հանդեպ, կաթողիկոսն ընդգծել է` յուրաքանչյուրն էլ ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգևոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Նա վստահեցրել է, որ այդ առումով ոչ մի արգելք եկեղեցականների առջև դրված չէ։
Կաթողիկոսը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակն է ստիպել Մայր Աթոռում Արցախի և ՀՀ նախագահների մասնակցությամբ քննարկումներ նախաձեռնել։ Եղել են և՛ առանձնազրույցներ նախագահների հետ, և ընդհանուր հանդիպումը։
Արձանագրված մոտեցումների տարբերությունների և քաղաքական կյանքի հետագա զարգացումներիպատճառով նոր հանդիպում հնարավոր չի եղել նախաձեռնել։
«Այդուհանդերձ, մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ, և ամենայն ջանք ի գործ ենք դնելու հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները»,– ասել է Գարեգին Երկրորդը։
Հարցին, թե ինչ գործողությունների կդիմի եկեղեցին, եթե օրվա իշխանությունները որոշեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել և Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, նա հայտարարեց, որ Արցախի մեր ժողովրդի կարգավիճակի առնչությամբ մոտեցումն իրենք բազմիցս և հստակ հնչեցրել են տարբեր առիթներով։
«Մեր ժողովրդի միասնական ամուր կամքով ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է հասնենք ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի իրագործմանը՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի»,– ընդգծել է կաթողիկոսը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու միջև տարաձայնությունների մասին սկսել են խոսել հեղափոխությունից անմիջապես հետո։ Որոշ փորձագետներ կարծում էին, որ հենց ներկա իշխանություններն էին Գարեգին Երկրորդի դեմ շարժում սկսել, որը,սակայն, հետագայում ձախողվեց։ Խնդիրներն ավելի սրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պահանջեց վարչապետի և իր թիմի հրաժարականը։ Հոգևորականներից շատերը հաճախ մասնակցում են ընդդիմադիրների կազմակերպած նախաձեռնություններին, շարժումներին։