https://arm.sputniknews.ru/20230214/hajastann-ashkhatum-e-grigvorjany-stepanakerti-ev-baqvi-mijev-qnnarkumner-skselu-masin-55313365.html
Հայաստանն աշխատում է. Գրիգորյանը` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներ սկսելու մասին
Հայաստանն աշխատում է. Գրիգորյանը` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներ սկսելու մասին
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղարի կարծիքով` այդ մեխանիզմի կայացման վերաբերյալ կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T15:07+0400
2023-02-14T15:07+0400
2023-02-14T15:16+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ադրբեջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643580_0:79:1600:979_1920x0_80_0_0_e0bb06625d8d95609be6c34a55430db8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Լրագրողները հետաքրքրվեցին, թե հայկական կողմն ինչ կետեր է ներառում խաղաղության պայմանագրում։«Ոչ թե ինչ կետեր են ներառվում, այլ կարող եմ ասել Հայաստանի մոտեցումը։ Այն շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ` ԼՂ–ում ապրող հայերի անվտանգության, իրավունքների շուրջ»,– պատասխանեց նա։Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները երբեք չի դադարեցրել. ՄիրզոյանԳրիգորյանն ընդգծեց, որ այդ բոլոր գործընթացների շրջանակում պետք է նաև հասկանալ, թե որոնք են այն մեխանիզմները, որ երաշխավորում են անվտանգությունն ու իրավունքները։ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել` ինչպես է խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել ԼՂ–ի հարցըՀիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643580_0:0:1420:1065_1920x0_80_0_0_419d03cf7a0034647944394dcfe77739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, ադրբեջան, արցախ
հայաստան, արմեն գրիգորյան, ադրբեջան, արցախ
Հայաստանն աշխատում է. Գրիգորյանը` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներ սկսելու մասին
15:07 14.02.2023 (Թարմացված է: 15:16 14.02.2023) ԱԽ քարտուղարի կարծիքով` այդ մեխանիզմի կայացման վերաբերյալ կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Ստեփանակերտի և Բաքվի միջև, և շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա։ Սրան կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այն կարող է լինել միջազգային կառույցների կամ այլ ֆորմատով, դա հստակ չէ։ Սա քննարկման առարկա է, որը պետք է շարունակենք հստակեցնելու համար։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կողմ է հստակեցումներին»,– ասաց ԱԽ քարտուղարը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հայկական կողմն ինչ կետեր է ներառում խաղաղության պայմանագրում։
«Ոչ թե ինչ կետեր են ներառվում, այլ կարող եմ ասել Հայաստանի մոտեցումը։ Այն շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ` ԼՂ–ում ապրող հայերի անվտանգության, իրավունքների շուրջ»,– պատասխանեց նա։
Գրիգորյանն ընդգծեց, որ այդ բոլոր գործընթացների շրջանակում պետք է նաև հասկանալ, թե որոնք են այն մեխանիզմները, որ երաշխավորում են անվտանգությունն ու իրավունքները։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։