https://arm.sputniknews.ru/20230214/hajastani-mardasirakan-ognutjuny-teghapvokhvogh-erkrvord-inqnatiry-hasel-e-halep-55311737.html
Հայաստանի մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը հասել է Հալեպ
Հայաստանի մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը հասել է Հալեպ
Sputnik Արմենիա
Նույն օդանավով Սիրիայից Հայաստան է վերադարձել որոնողափրկարարական խումբը։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T14:41+0400
2023-02-14T14:41+0400
2023-02-14T14:49+0400
հայաստան
սիրիա
հալեպ
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55310086_0:84:1600:984_1920x0_80_0_0_4c74cbd5ae9012cf04ce400cd1da43bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը հասել է Հալեպի միջազգային օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասարը»։ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ավելի քան 25 տոննա օգնություն է ուղարկվել Սիրիա։ Մարդասիրական բեռում կա սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:Ըստ «Գանձասարի»` օժանդակությունը հանձնվել է սիրիական «Կարմիր Մահիկ» կազմակերպությանը։Ներկա է եղել նաև Հալեպում ՀՀ հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը։Նույն օդանավով Հայաստան է վերադարձել որոնողափրկարարական խումբը։Նշենք, որ ՀՀ–ն առաջին մարդասիրական օգնությունը (30 տոննա) ուղարկել էր փետրվարի 8-ին, իսկ նախորդ օրը` փետրվարի 7-ին, փրկարարական ջոկատ էր ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։
սիրիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55310086_90:0:1511:1066_1920x0_80_0_0_45afa6ad1adf8982f69e33dadb8b5381.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիրիա, հալեպ, ինքնաթիռ
հայաստան, սիրիա, հալեպ, ինքնաթիռ
Հայաստանի մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը հասել է Հալեպ
14:41 14.02.2023 (Թարմացված է: 14:49 14.02.2023) Նույն օդանավով Սիրիայից Հայաստան է վերադարձել որոնողափրկարարական խումբը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը հասել է Հալեպի միջազգային օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասարը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ
հայտնել էր, որ այսօր ավելի քան 25 տոննա օգնություն է ուղարկվել Սիրիա։ Մարդասիրական բեռում կա սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:
Ըստ «Գանձասարի»` օժանդակությունը հանձնվել է սիրիական «Կարմիր Մահիկ» կազմակերպությանը։
Ներկա է եղել նաև Հալեպում ՀՀ հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը։
Նշենք, որ ՀՀ–ն առաջին մարդասիրական օգնությունը (30 տոննա) ուղարկել էր փետրվարի 8-ին, իսկ նախորդ օրը`
փետրվարի 7-ին, փրկարարական ջոկատ էր ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին
հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։